Hacking 101

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
40 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, նոյեմբերի 15
Վճար
345.000 AMD
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, նոյեմբերի 11, 19:30
Պահանջվող գիտելիքներ
Knowledge of computer networking and web programming basics

Ինչո՞ւ սովորել

Մեր թվային դարաշրջանում աշխարհը կապակցված է ավելի, քան երբևէ: Ու չնայած դրա բոլոր առավելություններին, նման կապակցվածությունն առաջ է բերել մի շարք անվտանգային մարտահրավերներ։ Կիբեռհարձակումներն օր օրի ավելանում են ու կատարելագործվում, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ անհատների, ձեռնարկությունների և կառավարությունների համար։ Խոցելիության ստուգումն այս սպառնալիքներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։

Խոցելիության ստուգումը, որն ավելի հայտնի է pentest անունով, անվտանգության փորձարկման էթիկ տեսակ է, որի ժամանակ համակարգչի կամ ցանցի վրա իրականացվում է հարձակում՝ խոցելիություններ հայտնաբերելու համար։ Սակայն այս մեթոդի նպատակը ոչ թե վնաս հասցնելն է, այլ հարձակման միջոցով հասկանալը համակարգի թույլ կողմերը, որոնք կարող են հայտնվել կիբեռհանցագործների թիրախում, առաջարկել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ։ Խոցելիության ստուգումը կարող է իրականացվել ձեռքով կամ ավտոմատացված` համապատասխան գործիքակազմի կիրառմամբ։

Եթե ցանկանում եք ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն  իրականացնել խոցելիության ստուգում,  բացահայտել ցանկացած համակարգի խոցելիությունը դրանք պաշտպանելու համար, ապա այս դասընթացը Ձեզ համար է։ CyHub Armenia-ն և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համատեղ մշակել են «Hacking 101» նոր դասընթացը, որի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա բավարար գիտելիքներ այս ոլորտում առաջին քայլերն անելու համար։

 

Դասընթացի մասին

Դասընթացի ընթացքում Դուք կծանոթանաք խոցելիության ստուգման հիմունքներին, կյուրացնեք այն բոլոր մեթոդներն ու հնարքները, որոնք կիրառվում են փորձառու մասնագետների կողմից խոցելիությունների հայտնաբերման և ճիշտ շահագործման համար։

Ուսուցման լեզուն հայերենն է։  Դասընթացի մանրամասների համար սեղմեք այստեղ:

Դասընթացի մասնակիցը պետք է ունենա հետևյալ բազային գիտելիքները.

  • Ցանցային անվտանգություն` Internet Protocol, IPv4, IPv6, TCP/IP, UDP,
  • Վեբ ծրագրավորում` HTTP արձանագրություն, HTTP հարցումներ, պատասխաններ, վերնագրեր, cookie-ներ, HTTPS սերտիֆիկատներ, HTML, և JavaScript-ի հիմունքներ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել թեստավորում։

 

Ի՞նչ կկարողանամ անել դասընթացից հետո

Այս դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝

  • Բացահայտել խոցելիության տեսակները և դրանց շահագործման մեթոդները,
  • Հայտնաբերել խոցելիություն ցանկացած համակարգում,
  • Հասկանալ, թե ինչպես է պետք արձանագրել հայտնաբերված խոցելիությունները։

Դասընթացի ավարտին Դուք կունենաք հիմնարար պատկերացում ոլորտի մասին, կկարողանաք Ձեր գիտելիքները կիրառել իրական միջավայրում։

 

Դասախոսի մասին

Նարեկ Ջիլավյանն ունի ավելի քան 5 տարվա փորձ կիբեռանվտանգության, ինչպես նաև 8 տարվա փորձ վեբ ծրագրավորման ոլորտներում։

 

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով։ 

Գրանցման թերթիկ