Կիբեռանվտանգության հիմունքներ

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
25 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, նոյեմբերի 25
Վճար
189,000
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, նոյեմբերի 20, 20:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն ու ալգորիթմական մտածելակերպ

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ու Սայհաբ Հայաստանը սկսում են «Կիբեռանվտանգության հիմունքներ» դասընթաց՝ բոլորովին նոր ու համապարփակ ծրագրով։ 

10-շաբաթյա դասընթացի արդյունքում դու ձեռք կբերես կիբեռանվտանգության բազային գիտելիքներ, որոնց հիման վրա էլ հետագայում կկարողանաս խորացնել դրանք։ 

Քանի որ մեր նպատակն է այս ոլորտը համալրել որակյալ կադրերով, որպես առաջին քայլ մենք կազմակերպում ենք  10-շաբաթյա բազային դասընթաց բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են իրենց ուժերը փորձել կիբեռանվտանգության ոլորտում։

Դասընթացի մասին

10-շաբաթյա ինտերակտիվ դասը բաղկացած է տեսական ու գործնական հատվածներից, իրական դեպքերի քննությունից։

Դասընթացը բաղկացած է հետևյալ բաժիններից․

Unix հիմունքներ

Դասընթացի այս հատվածում դու կունենաս հնարավորություն ծանոթանալու Unix համակարգին ու դրա անվտանգության հատկանիշներին։ 

Համակարգչային հիմունքներ

Այս հատվածում կծանոթանաս օպերացիոն համակարգերին ու դրանց աշխատանքին։ Կսովորես՝ ինչպես հայտաբերել ու պաշտպանել համակարգիչը վտանգավոր ծրագրերից։

Համակարգչային ցանցերի հիմունքներ

Դասընթացի այս բաժինը հատկացրել ենք համակարգչային ցանցերի ուսումնասիրությանը։ Այս հատվածում կծանոթանաս լոկալ և համաշխարհաին ցանցերում օգտագործվող ծառայություններին ու տեխնոլոգիաներին, ցանցերի փոխկախակցման մեթոդներին։

Կրիպտոգրաֆիայի

Դասընթացի շրջանակում դուք կծանոթանաք կրիպտոգրաֆիայի հիմնական սկզբունքներին, հասկացություններին և գործառույթներին:

Կիբեռանվտանգության հիմունքներ
Դասընթացը ձեզ կզինի կիբեռանվտանգության հիմնարար գիտելիքներով։ Դասընթացի ավարտին դուք կունենաք բավարար գիտելիքներ ձեր ուսումն ավելի խորացված փուլերում շարունակելու համար

Ինչու՞ մասնակցել

Աշխատանքային մեծ հնարավորություններ

Վերջին տարիներին կիբեռհանցագործությունների աճող թիվն առաջացրել է ոլորտային մասնագետների մեծ պահանջարկ։ Ձեռք բերելով կիբեռանվտանգության հիմնարար գիտելիքներ`դու ճանապարհ ես հարթում եկամտաբեր և պահանջված կարիերայի համար:

Ավելի խորացված դասընթացների հնարավորություն

Այս դասընթացը տրամպլին է, որը քեզ նախապատրաստում է կիբեռանվտանգության մասնագիտացված դասընթացների։ Այս ծրագրից հետո կարող ես միանալ մեր հետևյալ դասընթացներին․

Hacking 101

Դասընթացի ընթացքում դու կծանոթանաս խոցելիության ստուգման հիմունքներին, կյուրացնեք այն բոլոր մեթոդներն ու հնարքները, որոնք կիրառվում են փորձառու մասնագետների կողմից խոցելիությունների հայտնաբերման և ճիշտ շահագործման համար։

SOC Analyst 101

Ձեռք բերելով  SOC-ի վերլուծաբանի հմտություններ՝ դու պատրաստ կլինես բացահայտելու և արձագանքելու անվտանգության հնարավոր միջադեպերին, կանխելու տվյալների արտահոսքերը և նվազագույնի հասցնելու կիբեռհարձակումներից առաջացած վնասը: 

Մասնակցելով այս դասընթացներից յուրաքանչյուրին՝ աշխատաշուկայում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հավանականությունը բարձրանում է։

Թվային ակտիվների պաշտպանություն

Մասնակցելով դասընթացին՝ դու ձեռք կբերես անձնական և աշխատանքային թվային ակտիվները կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար անհրաժեշտ հմտություններ, որոնք այդքան գնահատելի են մեր օրերում:

Դասընթացի մանրամասներ

Դասընթացի ընդհանուր տևողությունը 50 ժամ է, որոնք կիրականացվեն 25 դասերի ընթացքում (8 շաբաթ)։ Ծրագրի ընթացքում հաջողության կհասնեն միայն այն մասնակիցները, որոնք բացի նախատեսված ժամերից օրական կտրվածքով առնվազն 2-3 ժամ կտրամադրեն ինքնուրույն աշխատանքին ու պրակտիկ հմտությունների զարգացմանը։

Հավելյալ տեղեկատվության համար կարող ես մասնակցել մեր տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 19։00-ին։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով։ Գրանցված մասնակիցները կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։

 

Գրանցման թերթիկ