Կիբեռանվտանգության հիմունքներ | Նախապատրաստական դասընթաց

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
10 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, հունիսի 24
Վճար
45,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հունիսի 19, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

«Կիբեռանվտանգության հիմունքներ» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբեռանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։
Դասընթացը կարճաժամկետ է և նախապատրաստում է մասնագիտական խորացված փուլերին՝ ստեղծելով ամուր հիմք հետագա ուսուցման համար։

Ի՞նչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  • Ընդհանուր պատկերացում կկազմեն կիբեռանվտանգության ոլորտի մասին
  • Կծանոթանան անվտանգության հիմնական սպառնալիքներին և պարզ մեթոդներին
  • Կսովորեն՝ ինչպես գտնել խոցելիություններ համակարգչային ցանցերում, և ինչ միջոցներով են հաքերները կիրառում այդ խոցելիությունները
  • Կսովորեն օգտագործել հատուկ գործիքներ՝ ուսումնասիրելու և վերլուծելու նպատակով
  • Կկատարեն պարզ փորձեր՝ օգտագործելով գործնական հարթակներ, որոնք նմանեցնում են իրական կիբեռանվտանգության իրավիճակները։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացը նախատեսված է 15 տարեկանից բարձր բոլոր նրանց համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։ Հատկապես օգտակար է դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման փուլում գտնվողների համար։


Դասընթացավարը

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Ներկայումս նա աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում։



Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունիսի 20-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

 


Գրանցման թերթիկ