SEC-100: CyberCore - Security Essentials

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
30 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, փետրվարի 24
Վճար
600,000 դրամ
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, փետրվարի 06, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

Կիբեռանվտանգությունը գուցե դեռ չունի այն ճանաչումը, որը բնորոշ է տեխնոլոգիական ոլորտի մյուս ուղղություններին, բայց այն անկասկած հանդիսանում է ապագայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումն ու կիբեռհարձակումների թվի աճը վկայում են, որ այս ոլորտի մասնագետների պահանջարկը շարունակաբար կաճի՝ դառնալով առավել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ։

Ներկա և ապագա մարտահրավերներին պատրաստ լինելու նպատակով Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Offensive Security (OffSec) և CyHub Armenia - ՁԻՀ կիբեռանվտանգության նախաձեռնությունը ներկայացնում են OffSec CyberCore SEC-100 դասընթացը։ Այս ծրագիրը նախատեսված է մասնակիցներին ապահովելու կիբեռանվտանգության հիմնարար գիտելիքներով և գործնական փորձառությամբ, որը կօգնի նրանց դառնալու մրցունակ մասնագետներ այս կարևոր ոլորտում։


Դասընթացի մասին 

Այս դասընթացը OffSec-ի պաշտոնական ծրագիրն է և համարվում է կիբեռանվտանգության ոլորտ մուտք գործելու առաջին մակարդակը։ Այն նախատեսված է ամուր հիմքեր ստեղծելու համար՝ մասնակիցներին տրամադրելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ

Ի՞նչ է ներառում Դասընթացը

  • Մինչև 60 ժամ լսարանային դասեր՝ OSCP սերտիֆիկացված դասախոսի հետ
    Այս ընթացքում մասնակիցները մանրամասն կուսումնասիրեն բոլոր այն թեմաները, որոնք ներառված են OffSec-ի պաշտոնական ուսումնական ծրագրում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • 1 տարվա հասանելիություն CyberCore ծրագրի առկա ռեսուրսներին
    Մասնակիցները կստանան մեկ տարվա հասանելիություն ինքնակրթման նյութերին՝ հնարավորություն ունենալով ցանկացած պահի վերանայել և ամրապնդել իրենց գիտելիքները։
  • Վիրտուալ լաբորատորիաների 365 օրվա հասանելիություն
    Այս լաբորատորիաները նախատեսված են գործնական հմտությունների զարգացման համար։ Մասնակիցները կկարողանան աշխատել իրական կյանքի սցենարներով և փորձ ձեռք բերել անվտանգ միջավայրում։
  • Երկու փորձ քննություն հանձնելու համար
    Դասընթացը ներառում է քննությունը հանձնելու երկու հնարավորություն՝ ավելացնելով OffSec CyberCore Certified (OSCC) հավաստագիրը ձեռք բերելու հավանականությունը։

Հավաստագիր

OSCC (OffSec CyberCore Certified) հավաստագիրը համաշխարհային ճանաչում ունեցող վկայագիր է, որը հաստատում է կիբեռանվտանգության հիմնական հմտությունները և բացում է նոր հնարավորություններ ոլորտում։

Ավելին իմանալու համար կարող եք միանալ փետրվարի 6-ին ժամը 19։00-ին կայանալիք Հեքշաբթիին։


Ովքեր կարող են մասնակցել այս դասընթացին

OffSec CyberCore SEC-100 դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կիբեռանվտանգության ոլորտում հիմնական գիտելիքներ։ Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե տեխնիկական նվազագույն փորձ ունեք, այս դասընթացը հասանելի է բոլորին, ներառյալ համակարգչի ամենօրյա օգտագործողներին, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կիբեռանվտանգության հմտությունները։

Կիբեռանվտանգության նախնական փորձառություն անհրաժեշտ չէ․ բավական է սովորելու և նյութին ներգրավվելու ցանկությունը։

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր մտածում են կիբեռանվտանգության ոլորտում կարիերա սկսելու մասին, ինչպես նաև այլ ոլորտների մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց թվային անվտանգության գիտելիքներն ու հմտությունները։


Դասախոսի մասին

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Նա ներկայումս աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ փետրվարի 19-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 


Գրանցման թերթիկ