Կիբեռանվտանգություն | Խորացված Մակարդակ

 

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
40 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, ապրիլի 09
Վճար
350.000 ՀՀ դրամ
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային տարրական գիտելիքներ։ Ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը ցանկալի է։

«Կիբեռանվտանգություն | Խորացված Մակարդակ» դասընթացը համապարփակ գործնական ծրագիր է՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մասնագիտական տեխնիկական հմտություններ այս ոլորտում: Դասընթացը մասնակիցներին ուղղորդում է օպերացիոն համակարգերի հիմնական հասկացություններից մինչև իրական հարձակողական և պաշտպանական անվտանգության գործողություններ:

80 ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական փորձ Linux համակարգերի, կրիպտոգրաֆիայի, ցանցային հիմունքների, ներթափանցման թեստավորման (penetration testing), համակարգերի շահագործման (exploitation), պաշտպանական ռազմավարությունների և կորպորատիվ անվտանգության գործիքների կիրառման մեջ: 

Ինչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները կկարողանան՝

  • Տիրապետել Linux օպերացիոն համակարգերին 
  • Հասկանալ ծածկագրման սկզբունքները և դրանց գործնական կիրառությունները
  • Սովորել ցանցային հիմունքները՝ ներառյալ TCP/IP, DNS և ամպային ենթակառուցվածքը
  • Զարգացնել հարձակողական անվտանգության հմտություններ OSINT-ի, ներթափանցման թեստավորման և շահագործման (exploitation) տեխնիկաների ուղղությամբ
  • Կիրառել SIEM համակարգեր, իրականացնել վերջնակետերի պաշտպանություն (endpoint hardening) և սպառնալիքների որոնում (threat hunting)։
  • Ձեռք բերել գործնական փորձ CTF մրցույթների և իրական լաբորատոր սցենարների միջոցով։

Ծանոթացեք ամբողջական ծրագրին այստեղ։

Ո՞վ կարող է մասնակցել այս դասընթացին

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ավարտել են «Կիբեռանվտանգության ներածություն» նախապատրաստական դասընթացը կամ ունեն բավարար հիմնարար գիտելիքներ։ Ծրագրավորման տարրական գիտելիքները ցանկալի են։

Դասընթացը իդեալական է՝

  • «Կիբեռանվտանգության ներածություն» նախապատրաստական դասընթացն ավարտածների համար
  • Համակարգչային գիտություններ կամ հարակից ոլորտներ ուսումնասիրող ուսանողների համար
  • IT մասնագետների համար, ովքեր ցանկանում են անցում կատարել կիբեռանվտանգության ոլորտ
  • Ցանկացած անձի համար, ով ունի կիբեռանվտանգության բազային գիտելիքներ։ 

Դասընթացավարը

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Նրա փորձառությունը ներառում է ներթափանցման թեստավորում, վեբ հավելվածների անվտանգություն, ցանցերի և անլար տեխնոլոգիաների պաշտպանություն, ինչպես նաև անվտանգ համակարգերի նախագծում։ Իր կարիերայի ընթացքում Մարտինը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ՝ օգնելով ամրապնդել նրանց պաշտպանական ռազմավարությունները և նվազեցնել կիբեռռիսկերը։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված մասնակիցները պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը մինչև ապրիլի 8։
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել (099) 545 343 կամ (041) 545 343 հեռախոսահամարով, մենք ուրախ կլինենք օգնել։ 

Մասնակիցների ընտրությունը կկատարվի ընդունելության թեստի արդյունքների հիման վրա։

Գրանցման թերթիկ