CompTIA Security+

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
20 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
18:00 - 20:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, նոյեմբերի 25
Վճար
594,000 կամ 815,000 դրամ
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, նոյեմբերի 21, 18:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային ցանցերի և օպերացիոն համակարգերի իմացություն

Բիզնեսները, պետական կառույցները և կրթական հաստատությունները կախված են տվյալների անվտանգությունից։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կիբեռանվտանգության մասնագետների պահանջարկը աճում է աննախադեպ արագությամբ։
Ի դեպ՝ կիբեռանվտանգության մասնագետներն են տեխնոլոգիական ոլորտի այն ներկայացուցիչները, որոնց աշխատանքը արհեստական բանականությունը դեռ չի կարող փոխարինել։

Հայաստանում ևս այդ պահանջարկը օր օրի մեծանում է․ կազմակերպությունները փնտրում են մասնագետներ, որոնք կարող են պաշտպանել համակարգերը, վերլուծել հարձակումները և կանխել սպառնալիքները՝ դեռ դրանց առաջացման փուլում։

Կանխատեսելով մոտ ապագայում կիբեռանվտանգության մասնագետների պահանջարկի շարունակական աճը և աշխատաշուկայում առկա զգալի բացը՝
Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, CompTIA-ն և CyHub Armenia՝ ՁԻՀ կիբեռանվտանգության նախաձեռնությունը, ներկայացնում են CompTIA Security+ դասընթացը։


Դասընթացի մասին

Security+ դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց դիրքը կիբեռանվտանգության ոլորտում։

Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հիմնված CompTIA-ի պաշտոնական ուսումնական ծրագրի վրա։

Ի՞նչ է ներառում դասընթացը
  • 40 ժամյա ինտենսիվ ծրագիր, որը անցկացվում է փորձառու մասնագետի կողմից՝ համատեղելով միջազգային փորձն ու տեղական իրատեսությունը։
  • Հասանելիություն CompTIA-ի պաշտոնական ուսումնական միջավայրին՝ 12 ամսով, որտեղ առկա են բոլոր ուսումնական նյութերը, վիդեոդասերը և լաբորատոր միջավայրերը՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ խմբային ուսուցման համար։
  • Գործնական սցենարներ և իրական օրինակներ, որոնց միջոցով մասնակիցները կիրառում են իրենց գիտելիքները՝ վերլուծելով հարձակումներ և նախագծելով արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ։
  • Հմտությունների գնահատման և առաջընթացի հետևման համակարգ, որը հնարավորություն է տալիս հետևել մասնագիտական զարգացմանը և կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որտեղ կան բացեր։
  • Ընդլայնված փաթեթի հնարավորություն․
    դասընթացի մասնակիցները կարող են ընտրել նաև լրացուցիչ փաթեթ, որը ներառում է
    սերտիֆիկացիոն քննության երկու փորձի հնարավորություն։

Դասընթացում ներառված թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Ովքեր կարող են մասնակցել այս դասընթացին

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ և ցանկանում են շարունակել կիբեռանվտանգության ուղղությամբ։
Մասնակցության համար ցանկալի է ունենալ ընդհանուր պատկերացում հետևյալ թեմաների վերաբերյալ՝

  • Ցանցերի հիմունքներ (IP, DNS, ports, routers, switches)

  • Օպերացիոն համակարգերի աշխատանք (Windows կամ Linux)

Մասնակցությունից առաջ անհրաժեշտ է անցնել գիտելիքները ստուգող թեստավորում։

Եթե մասնակիցը ոլորտային գիտելիքներ չունի, նա կարող է նախ մասնակցել Կիբեռանվտանգության հիմունքներ | Նախապատրաստական դասընթացին՝ իր գիտելիքները համապատասխան մակարդակի բերելու համար։


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո

Ավարտելուց հետո մասնակիցները՝

  • Կկարողանան ճանաչել և գնահատել կիբեռսպառնալիքները
  • Կիմանան ինչպես պաշտպանել ցանցերը, համակարգերը և տվյալները արտաքին ու ներքին հարձակումներից
  • Կկարողանան կիրառել հիմնական պաշտպանական տեխնոլոգիաներ՝ firewall, VPN, IDS/IPS և այլն
  • Կծանոթանան միջադեպերի արձագանքման (incident response) և ռիսկերի կառավարման սկզբունքներին
  • Կունենան գործնական փորձ՝ լաբորատոր վարժությունների միջոցով

Security+ սերտիֆիկացիան հնարավորություն է տալիս աշխատել կիբեռանվտանգության ոլորտի մեկնարկային պաշտոններում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ SOC վերլուծաբան, Տեղեկատվական անվտանգության մասնագետ, ՏՏ աջակցման (Help Desk) մասնագետ։ 


Դասախոսի մասին

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Նրա փորձառությունը ներառում է ներթափանցման թեստավորում, վեբ հավելվածների անվտանգություն, ցանցերի և անլար տեխնոլոգիաների պաշտպանություն, ինչպես նաև անվտանգ համակարգերի նախագծում։ Իր կարիերայի ընթացքում Մարտինը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ՝ օգնելով ամրապնդել նրանց պաշտպանական ռազմավարությունները և նվազեցնել կիբեռ ռիսկերը։


Դասընթացի արժեք
Դասընթացի համար գործում է երկու փաթեթ, որոնց մանրամասները ներկայացված են ստորև․ 

Հիմնական փաթեթ
40 ժամյա դասընթաց + մեկ տարվա հասանելիություն CompTIA-ի պաշտոնական կրթական հարթակին։ Արժեքը՝ 594,000 դրամ։
Ընդլայնված փաթեթ
Հիմնական փաթեթ + CompTIA Security+ (V7) սերտիֆիկացիոն քննության երկու փորձի հնարավորություն։ Արժեքը՝ 815,000 դրամ։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ նոյեմբերի 23-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։


Գրանցման թերթիկ