Համակարգչային գիտություն Ա-ից Ֆ

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
144 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, հունիսի 24
Վճար
109,000 AMD
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, հունիսի 17, 19:00

Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի լավ կոդ գրել, քան մարդը։ Ավելի արագ՝ այո, ավելի ճշգրիտ՝ այո։  Իսկ ի՞նչ չի կարող անել այն․ տեսնել մեծ պատկերն ու նոր խնդիրներին ստեղծարար լուծումներ տալ։ 

Ծանոթանանք Արսենի հետ։ 2 տարի առաջ Արսենը սովորել է ծրագրավորման X լեզու ու անցել է աշխատանքի, կարողանում է կոդ գրել, բայց հայտնի մեմերի հերոսների պես չի պատկերացնում՝ ինչու է կոդն աշխատում կամ ինչու այն չի աշխատում։ Ցավում ենք, բայց ամենայն հավանականությամբ Արսենը շուտով կմնա անգործ։


Դասընթացի մասին

Ի՞նչ ենք առաջարկում մենք․ սովորել ոչ թե կոդ գրել, այլ մի քանի քայլ հետ գնալ ու սկսել հիմունքներից՝ վերհիշելով կամ լրացնելով տեխնիկական կրթության բացը, որը Դուք ստացել եք, բայց չեք հիշում կամ էլ առհասարակ չեք ստացել։ 

Դասընթացն իր մեջ ներառում է մի շարք բաժիններ։ Եկեք քննարկենք յուրաքանչյուր թեմայի կարևորությունը ստորև․

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տարրական գիտելիքները հիմնարար դեր են խաղում ծրագրավորման շատ ասպեկտների համար։ Անպայման չէ լինել մաթեմատիկական հանճար, բայց հանրահաշվի և դիսկրետ մաթեմատիկայի մասին ընդհանուր պատկերացում ունենալը կարող է շատ օգնել։ Չեն խանգարի նաև այնպիսի հասկացությունների իմացությունը, ինչպիսիք են փոփոխականներն ու ֆունկցիաները, հիմնական հավասարումները։ Ստացված գիտելիքները կօգնեն հետագայում ընկղմվելու մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության աշխարհում, որը մեր նոր իրականությունն է, ու որից անմասն մնալ նշանակում է դեմ գնալ իրականությանը։

Համակարգչի նախագծում

Համակարգչի նախագծման հատվածում ուսումնասիրելու ենք համակարգչի ճարտարագիտությունը՝ համակարգչի մշակման, հիշողության, պահոցի բլոկները, ինչպես նաև համակարգչի լեզուն՝ Assembly code՝ MIPS-ը։ Դրանց ուսումնասիրությունը նպաստելու է հետագայում բարձր կարգի լեզուներով ավելի օպտիմալ ծրագրավորման հմտությունների զարգացմանը։

Համակարգչային հիմունքներ

Այս հատվածն իր մեջ ներառում է հետևյալ ուղղությունները․

Օպերացիոն համակարգեր

Օպերացիոն համակարգը Hardware-ը և Software-ը միացնող կամուրջն է։ Այն պատասխանատու է մշակիչի (անգլերեն՝ Processor) և համակարգչի հիշողության ճիշտ ու բալանսավորված աշխատանքի համար։ ՕՀ-ի աշխատանքի մասին պատկերացումները կօգնեն ԽՈՐԱՊԵՍ հասկանալ, թե ինչպես են աշխատում ծրագրերը ՕՀ-ի վրա։ Այդ ամենի իմացությունը նաև կօգնի գրել ավելի արդյունավետ ու արագ աշխատող կոդեր՝ օպտիմիզացնելով հիշողության աշխատանքն ու խուսափելով այլ ծրագրերի հետ կոնֆլիկտներից։ 

Պատկերացրեք, որ Դուք նվագախմբի երաժիշտ եք։ Ձեր հատվածն անսխալ կատարելու համար Դուք պետք է համագործակցեք դիրիժորի հետ։ Մեր դեպքում դիրիժորը ՕՀ-ն է։ 

Ցանցեր

Մեր ժամանակներում ծրագրային հավելվածներ ստեղծելիս ցանցերի աշխատանքը հասկանալն իրապես կարևոր է, քանի որ այն իրականացնում է համակարգերի և սարքերի  միջև կապ հաստատելու գործընթացները։ Բացի դա, ցանցային անվտանգության գիտելիքները կարևոր են ապահով ծրագրեր ստեղծելու, ինչպես նաև գաղտնագրման և նույնականացման քայլերն անվտանգ իրականացնելու համար։

Համեմատենք ծրագիրը քաղաքում ապրող մարդու հետ։ Ցանցային հիմունքները նման են քաղաքի փողոցներն ու տրանսպորտային համակարգը ճանաչելուն և տրանսպորտային համակարգի իմացությանը: Քաղաքը ճանաչելն ազատում է մի շարք գլխացավանքներից։ Օրինակ՝ տվյալների փնտրտուք (այլ համակարգիչների տվյալների բազաներ) կամ առաքման հարցերի կարգավորումներ (ցանցային սխալներ)։ 

Տվյալների կառուցվածքներ

Տվյալների կառուցվածքները անհրաժեշտ են տվյալների կազմակերպման և արդյունավետ կառավարման համար: Տվյալների կառուցվածքների գիտելիքները թույլ կտան յուրաքանչյուր խնդրի համար գտնել տվյալների կազմակերպման ամենալավ լուծումը։ Տվյալների կառուցվածքները նաև վճռորոշ դեր են խաղում հիշողության կառավարման մեջ: Այնպես որ, եթե Դուք ունեք լավ գիտելիքներ այս ոլորտում, ապա կկարողանաք պաշտպանել Ձեր համակարգը հիշողության գերբեռնվածությունից և դրա ավելորդ օգտագործումից։

Ալգորիթմներ

Ալգորիթմների իմացությունն այն «բաղադրատոմսն» է, որին հետևելով կկարողանաք արդյունավետ կոդ գրել։ Սովորելով ալգորիթմներ՝ Դուք ձեռք եք բերում խնդիրների լուծման արժեքավոր գործիքակազմ, դառնում եք ավելի արդյունավետ ծրագրավորող և կարողանում եք նախագծել Ձեր լուծումները, արդյունավետ համագործակցել և բացել ծրագրավորման առաջադեմ գաղափարների դուռը: Ալգորիթմների իմացությունը նման է տատիկի բաղադրատոմսերի գաղտնի գիրքը ժառանգելուն։ Ավելացնելով ճիշտ բաղադրամասերը ճիշտ չափաբաժիններով՝ կստանանք հենց այն իդեալական թխվածքը։ 

Այս ամենից հետո դանդաղ, բայց հստակ քայլերով մոտենում ենք նրան, ինչի համար և հավաքվել էինք։ Սկսում ենք ուսումնասիրել ծրագրավորում։ 

 

Ծրագրավորման հիմունքներ

Դասընթացի այս հատվածում կսովորեք հիմունքները՝ գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ ու array-ներ և ավելին։ 

Խորացված ծրագրավորում

Ծրագրի վերջին ու ամենամեծ հատվածում ուսումնասիրելու ենք Full Stack .NET ծրագրավորում՝  Խորացված C# և .NET միջավայր և տվյալների բազաների ծրագրավորում։ Եվ որ ամենակարևորն է՝ այս փուլում սկսելու եք աշխատել իրական նախագծերի վրա՝ ստեղծելով Ձեր պորտֆոլիոն։ 


Ի՞նչ ենք մենք երաշխավորում  

Մենք երաշխավորում ենք ուսումնական գործընթաց, որը Ձեզ զինում է թե՛ տեսական, թե՛ գործնական, թե՛ փափուկ հմտություններով: Մասնակիցները կարող են ակնկալել.

  • Համապարփակ ուսումնական ծրագիր
  • Ոլորտի լավագույն մասնագետների կողմից մենթորություն
  • Գործնական հմտություններ
  • Անհատական աջակցություն
  • Ծանոթություն ՏՏ ոլորտի աշխատաշուկային
  • Առաջադիմության վերահսկում

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունիսի 24-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 


Որքա՞ն արժի դասընթացը

Ուսման ամսավարձը կազմում է 109,000 ՀՀ դրամ

Դասընթացի տևողությունը 12 ամիս է։


Գրանցման թերթիկ