Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) C#-ով և .NET Framework
-
Դասընթացի օրեր
-
- Երկուշաբթի
, - Չորեքշաբթի
, - Ուրբաթ
-
Դասընթացի տևողություն
- 40 դաս x 2 ժամ
-
Դասընթացի ժամեր
- 19:00 - 21:00
-
Դասընթացի սկիզբ
- Ուրբաթ, փետրվարի 05
-
Վճար
- 157,000 ՀՀ դրամ
-
Տեղեկատվական հանդիպում
- Չորեքշաբթի, փետրվարի 03, 19:00
-
Պահանջվող գիտելիքներ
- «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց/Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի հանձնել թեստ/
Ինչո՞ւ սովորել
C#-ը՝ որպես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու հնարավորություն է տալիս ծրագրավորողին մշակել անվտանգ և բարդ հավելվածներ .NET միջավայրում։ C#-ը վերջին տասնամյակում ամենամեծ տարածում ունեցող հինգ լեզուներից է, ինչպես նաև հանդիսանում է լուրջ հավելվածներ մշակելու համար ծրագրավորողների կողմից նախընտրելի լեզուներից մեկը։ C# կարելի է օգտագործել Windows-ի համար հավելվածներ, XML վեբ ծառայություններ, client-server հավելվածներ, տվյալների բազաներով հավելվածներ և տարարտեսակ այլ պրոդուկտներ մշակելիս։
Դասընթացի մասին
Դասընթացը նախատեսված է այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են
- ձեռք բերել C# ծրագրավորման լեզվի խորքային գիտելիքներ
- կարճ ժամանակում ծանոթանալ .NET միջավայրի ճարտապետությանը
- հասկանալ ինչպես օգտագործել .NET Framework-ի գրադարանը։
Դասընթացը կազմված է երեք հիմնական մասերից՝
- Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում,
- Խորացված ծրագրավորում,
- Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ։
Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը։
Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։
Դասընթացի ավարտին կկարողանաս
- Ուսումնասիրել լեզվի հիմնական հատկությունները, ինչպիսիք են՝ տիպերը, փոփոխականները և վերահսկողության կառույցները,
- Օգտագործել օբյեկտ կողմնորոշված հատկությունները, ինչպիսիք են՝ class, interface, protection և inheritance
- Կատարել սխալների տեղեկացում և սխալների ուղղում՝ օգտագործելով բացառումը,
- Օգտագործել հատկանիշները իրականցնելու private data/public accessor pattern
- Օգտագործել namespaces խմբավորելու related type-երը
- Օգտագործել delegate-ներ և event-ներ հետկանչ անելու համար
- Օգտագործել binding և polymorphism՝ ընդհանուր կոդ գրելու համար (օրինակ՝ քիչ կոդ)
- Տարբերակել «implementation inheritance» և «interface inheritance» հասկացությունների միջև։
Դասընթացից հետո կարող ես շարունակել՝ մասնակցելով «ASP.NET MVC – Back-end ծրագրավորում» դասընթացին։
Դասախոսի մասին
Հակոբ Հովհաննիսյանը ունի 3-ից ավել տարիների փորձ ծրագրավորման ոլորտում։ ՄԻԿ-ում դասավանդում է արդեն մեկ տարի և 150-ից ավել ուսանողներ են մասնակցել նրա դասերին։
Ինչպե՞ս դիմել
Ցանկացողները մինչ փետրվարի 3-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։