Ծրագրավորումը պետք է նաև բանակային ծառայության ժամանակ
Մի քանի օրից մեր ուսանող Համլետը կզորակոչվի հայկական բանակ, սակայն ծրագրավորումից շատ հեռու չի լինի։ Մասնակցելով Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթին Համլետը, օգտագործելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ստացած գիտելիքները, գրեց մի ծրագիր որը հաշվարկում էր տվյալները, լուծում հրետանու հետ կապված հաշվարկային խնդիրները, նաև կոդավորում տվյալները: Մրցույթին մասնակցում էին բավականին շատ մասնակիցներ, շատ բարդ ընտրություն էր սպասվում, դիմորդների հետ հարցազրույցներ էին անցնակացրել 3 խմբերից կազմված ժյուրիներ։ Ընտրվեցին լավագույն 10 մասնակիցները, որոնց շարքում 4-րդն էր մեր ուսանող Համլետը, ով բանակային ծառայության ժամանակ կզբաղվի իր սիրելի մասնագիտությամբ, որը սովորեց 1 տարվա ընթացքում։
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մասին տեղեկացա Facebook-ից: 2016 թվականի հունվար ամսին փնտրում էի մի կազմակերպություն, որտեղ կարող էի ավելի խորացնել գիտելիքներս ծրագրավորման ասպարեզում։ Որոշեցի հաճախել C# դասընթացների։ ՄԻԿ-ում անցա դասընթացներ, որոնցից հետո մասնակցեցի պրակտիկայի ծրագրի, սովորեցի «իսկական» ծրագրավորում, թիմային աշխատանք, ձեռք բերեցի պրոֆեսիոնալ և արտերկրյա մասնագետների հետ աշխատելու փորձ:
Իմ կարծիքով ՄԻԿ-ի դասընթացների հաջողությունը կայանում է նրանում, որ դասընթացները ընտրվում են մաքսիմալ ճշգրիտ և օգտակար։ ՄԻԿ ում սովորում ես այն, ինչը ակտուալ է այժմ, հենց այս պահին, քանի որ դասախոսները, որոնք դասավանդում են, աշխատում են տարբեր հայտնի և լուրջ ընկերություններում և նրանք գիտեն, ինչն է պետք ներկայիս ծրագրավորողին: Ծրագրավորումը բոլորիս ներկան է և ապագան, ես խորհուրդ կտամ, որպեսզի բոլոր ուսանողները գան և մասնակցեն։»