Թույն գործի ակնկալիքից մինչև իրական լավ գործ
Մեր կենտրոն եկող ցանկացած մարդ ծանոթ է մեր կենտրոնի սիրելի ուսանողներից Հայկ Հարությունյանին, ով ավելի շատ ապրում էր մեր մոտ, քան ուղղակի սովորում։ Լավ տրամադրության դեպքում նա երբեմն նույնիսկ ուրախացնում էր կենտրոնի անձնակազմին իր բիթերով։ Սակայն սովորելուց զատ նա արդեն սկսել է աշխատել որպես ծրագրավորող։ Եթե հետ նայենք նրա անցած ճանապարհին կարող ենք նշել մի քանի ուղենիշեր։
- Ուսում ռադիոֆիզիկայի ֆակուլտետում
- Կտրուկ որոշում սովորել ծրագրավորում
- «Ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար» դասընթաց
- «Վեբ ծրագրավորում» դասընթաց
- Շատ աշխատանք, անվերջ պրպտումներ
- Կրտսեր ծրագրավորողի աշխատանք
Այս ամբողջ ճանապարհը տևել է 9 ամիս, որի ընթացքում ըստ Հայկի «Փոխվեց իմ աշխարհայացքը։ ՄԻԿ-ում ես սովորեցի ոչ միայն ծրագրավորում, այլ նաև ամբողջովին փոխվեց մտածելակերպս։ Ծրագրավորումից բացի այստեղ սովորում ես շատ բաներ, նույնիսկ անգլերեն սովորեցի, չհաշված թիմում աշխատելու հմտություններ, սովորելու ունակություն։ Ծրագրավորում սովորելիս կարևոր է ոչ միայն ունենալ ալգորիթմական մտածելակերպ, լավ տրամաբանություն, այլ նաև նոր բան սովորելու հմտություն, ինչը սովորեցնում են ՄԻԿ-ում։»
Ներկայումս Հայկն աշխատում է HelpSystems ընկերությունում որպես կրտսեր ծրագրավորող։ «Աշխատանքի ընդունվելիս կարևոր էին ոչ միայն ծրագրավորման գիտելիքները, այլ նաև մարդկային հատկանիշները, թիմում աշխատելու ունակությունը, քանի որ եթե չկա թիմ, չկա պրոյեկտ»։ ՄԻԿ-ում տարբեր թիմերի հետ աշխատելով՝ ես զարգացրել էի ոչ միայն պրակտիկ ծրագրավորման հմտություններս, այլ նաև թիմում շփվելու, խնդիրները բաժանելու և քննարկելու հմտությունս։»