Ինչի՞ց սկսեմ և ո՞ւր գնամ

  • Որոշել եմ ծրագրավորում սովորել, չգիտեմ՝ ինչից սկսեմ․․․
  • Ասում են՝ ծրագրավորողները լավ աշխատավարձ են ստանում, արժի՞ սովորել․․․
  • Հետաքրքիր է, ես կկարողանա՞մ ծրագրավորում սովորել, դպրոցում մաթեմից այդքան էլ լավ չէի․․․
  • Տնեցիք ասում են ծրագրավորում սովորի, բայց ի՞նչ սովորեմ․․․

Այս հարցերը մենք լսում ենք օրական առնվազն 20 անգամ և հասկանում, որ ծրագրավորումը շատ մարդկանց համար այն խաղողն է, որին ուզում են մոտենալ, բայց չգիտեն՝ դունչը կհասնի՞, թե՞ չէ, եթե նույնիսկ հասնի, համե՞ղ է կամ այն ինչի հետ են ուտում։

Ելնելով մեր 7 տարիների փորձառությունից՝ մշակել ենք «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացն այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում կամ փորձում անել ծրագրավորման ոլորտում։ Դասընթացը կարճաժամկետ է և տևում է ընդամենը մեկ ամիս, սակայն այդ մի ամսվա ընթացքում դու կանես ամենակարևոր 3 քայլը, որի հիման վրա կկառուցես ծրագրավորողի քո կարիերան կամ ֆիասկոն։


1․ Կհասկանաս՝ արդյո՞ք ծրագրավորումը քոնն է, թե չէ։ Ծրագրավորողի աշխատանքը ենթադրում է ոչ այնքան մաթեմատիկական լավ գիտելիքների, որքան լավ տրամաբանության առկայություն։ Այսինքն, եթե դու դպրոցում մաթեմատիկայի «գուրու» չէիր, դեռ նշան չէ նրա, որ դու ծրագրավորող չես դառնա։ Դասընթացի ընթացքում կսովորես ծրագրավորման տրամաբանությունը։


2․ Կսովորես խնդիրներ լուծել ու մոդելավորել, այլ ոչ կոդ գրել։ Դասընթացի ընթացքում մեծ առաջադրանքներ չես անելու, չես գրելու հազարավոր տող կոդ, այլ փորձելու ես գտնել խնդրի լուծումը և այն պատկերացնել ծրագրավորման տեսանկյունից։ Առաջին մեկ ամսվա ընթացքում քեզ զգալու ես ոչ թե Բիլ Գեյթս, այլ Ջոն Նեշ։


3․ Կունենաս բավարար հիմք, որպեսզի սկսես ծրագրավորման որևէ լեզու սովորել։ Եթե հանրահաշիվ սովորելու համար պետք է նախ և առաջ թվաբանություն իմանալ, ապա նույն էլ ծրագրավորման մեջ է։ Դասընթացի ընթացքում կսովորես, թե ինչ է տիպը, փոփոխականը, conditional statement-ը, array-ը, loop-ը։

Դասընթացը երկար, բայց հետաքրքիր ճանապարհի սկիզբ է, որի որոշակի փուլեր անցնելուց հետո միայն հնարավոր կլինի անցնել աշխատանքի։