Ծրագրավորում = հաճելի զբաղմունք + մեծ հեռանկար
6000-ից ավել ուսանողներ մասնակցել են մեր դասընթացներին և փորձը ցույց է տալիս, որ մեծ հաջողությունների հասնում են նրանք, ում համար ծրագրավորումը ոչ միայն լավ գումար վաստակելու միջոց է, այլ նախ և առաջ սիրած զբաղմունք։ Ժաննա Վարդանյանի համար ծրագրավորումը հաճելիի համադրումն է հեռանկարայինի հետ։
«Դեռ դպրոցական տարիքից նախընտրում էի բնագիտական առարկաները, սիրում էի ինքս իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք: Սովորելով Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստացա բավականին խորը տեսական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, որոնք իհարկե կարևոր են, բայց ամեն դեպքում չեն լրացնում պրակտիկ գիտելիքների բացը: Հենց այդ պատճառով ընկերներիս խորհրդով, ովքեր արդեն մասնակցել էին ՄԻԿ-ի դասընթացներին, եկա ՄԻԿ: Ստացա C#-ի խորը գիտելիքներ, որը, կարելի է ասել, հիմք է հանդիսանում բոլոր այն նորագույն տեխնոլոգիաների համար, որոնք սովորել եմ, թե՛ ՄԻԿ-ում, թե՛ դասընթացի շրջանակներից դուրս: Իսկ դասընթացի ավարտին հաջորդած մի քանի ամիսները, որոնց ընթացքում աշխատում էինք մեր նախագծի վրա, ձևավորեցին թիմային աշխատանքի սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած նախագծի վրա աշխատելիս: Ունենալով բավարար գիտելիքներ՝ դիմեցի BetConstruct ընկերություն և հարցազրույցի արդյունքում անցա աշխատանքի:»
Ժաննայի խորհուրդը սկսնակին
Ուղղակի պետք է հստակ գիտակցես` ինչ ես ուզում, դնես նպատակ ու ժամանակիդ մեծ մասը հատկացնես այդ նպատակի իրագործմանը, եթե նույնիսկ ինչ-որ բան չի ստացվում, չհիասթափվես, ու փորձես նորից: