Պրոդուկտի մշակման ճամբար/Product bootcamp
Ի՞նչ ստեղծել տեխնոլոգիական ճամբարի ընթացքում
Նորարար տեխնոլոգիաները ներկայումս կազմում են մեր կյանքի անբաժանելի մասը և ընդգրկում են բազմապիսի ծառայություններ և ոլորտներ, ինչպիսիք են` կրթությունը, ֆինանսաբանկային ոլորտը, տուրիզմը, գյուղատնտեսությունը և այլն։ Տեխնոլոգիական լուծումները դարձնում են մատուցվող ծառայություններն ավելի հասանելի ու հաճախորդների կարիքներին ավելի համապատասխան, իսկ ձեռնարկությունների գործունեությունը՝ ավելի ավտոմատացված և արդյունքում՝ ֆինանսապես արդյունավետ։
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի product boodcamp/պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին։ Այն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, որոնք ունեն ներուժ՝ հետագայում արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ դառնալու, և միաժամանակ փնտրում են ռեսուրսներ ու ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ` իրենց գաղափարներն առաջ տանելու համար։
Ինչպիսի՞ լուծումներ կարելի է մշակել
Լուծումները կարող են վերաբերել կրթական, ֆինանսաբանկային, տուրիզմի, գյուղատնտեսության ու այլ ոլորտներին, ինչպես նաև ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերել հեռահաղորդակցության ոլորտին։ Չնայած ոլորտային սահմանափակում չկա, սակայն անհրաժեշտ է, որ լուծումները լինեն
- Նորարար․ այս դեպքում կրկնությունը գիտության մայրը չէ:
- Արդյունավետ․ գեղեցիկ հավելվածն առանց օգտակարության ոչինչ չարժե։
- Գլոբալ․ թիրախավորեն ավելի մեծ խնդիրներ քան միայն լոկալ խնդիրները
Ծրագրի մասնակցության համար հետաքրքրվելիս ու հետագայում լուծումներ/գաղափարներ մշակելիս խորհուրդ ենք տալիս մտածել
- Ի՞նչ խնդիրներ կան կրթության, ֆինասնաբանկային, տուրիզմի, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում, որոնք կարելի է լուծել տեխնոլոգիաների միջոցով։
- Ինչքանո՞վ եք քաջատեղյակ այդ խնդիրն ունեցող հավանական օգտատերերի կամ առհասարակ ոլորտի մասին։
- Արդյո՞ք Դուք և ձեր թիմը ունեք որոշակի գիտելիքներ ու հմտություններ՝ դեմո տարբերակներ ստեղծելու ոլորտում։
- Ինչո՞վ է ձեր լուծումը տարբերվում տվյալ ոլորտում գոյություն ունեցող լուծումներից։
Ի՞նչ ենք մենք առաջարկում product bootcamp/պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում
Եթե ունես այս հարցերին պատասխանող լուծում կամ գաղափար ու կարծում ես, որ այն կարող է հետաքրքրել այդ ոլորտում գործող ձեռներեցներին և դառնալ հետաքրքիր բիզնես լուծում, ապա դիմի՛ր ճամբարին, որի ընթացքում հնարավորություն կունենաս։
- Մենթորների և ոլորտի մասնագետների օգնությամբ զարգացնել քո գաղափարը՝ ավելի լավ հասկանալու տվյալ ոլորտը, պոտենցիալ օգտատերերին և նրանց խնդիրները։
- «Դեմո օր», որի ժամանակ քո գաղափարը կներկայացնես տեխնիկական մասնագետներից, պրոդուկտ մենեջերներից, հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի դատին։
- Լավագույն 2 թիմերը կստանան ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպ ստեղծելու համար։
Ի՞նչ է պետք ունենալ դիմելու համար
- Տեխնիկական, մասնավորապես ծրագրավորման հմտություններ
- Լավ և նորարար գաղափար
- 2 և ավել անդամներից կազմված թիմ
- Պատրաստ լինել հատկացնել ժամանակ՝ գաղափարը մշակելու, մենթորների հետ հանդիպելու և դեմո օրվան ներկայացնելու համար։
Ինչպե՞ս դիմել
Մինչ նոյեմբերի 14-ը լրացրեք դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2yrFuk3 ։ Մենք կապ կհաստատենք ընտրված բոլոր թիմերի հետ։ Հարցերի դեպքում դիմեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343