5 պատճառ, թե ինչու ստանալ CCNA սերտիֆիկատ

 

CCNA սերտիֆիկատը դարձել է տեխնոլոգիական ոլորտում ամենապահանջված սերտիֆիկատներից մեկը։ Այն առաջարկում է բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ ձեր կարիերայի վրա։ Մենք առանձնացրել ենք 5 հիմնական պատճառ, թե ինչու ստանալ CCNA սերտիֆիկատը։

  1. Միջազգային ճանաչման սերտիֆիկատ

CCNA սերտիֆիկատը ունի միջազգային ճանաչում, ինչը նշանակում է, որ դուք կարող եք աշխատել ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպություններում։ Սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ դուք անցել եք խիստ պատրաստվածություն և ունեք պրակտիկ հմտություններ՝ լուծելու իրական խնդիրները։ Սա ձեզ համար հաղթաթուղթ է դառնում՝ դարձնելով ձեզ գործատուների կողմից նախընտրելի թեկնածու։

  2. Աշխատանքային հնարավորություններ

CCNA սերտիֆիկատը զգալիորեն մեծացնում է ձեր աշխատանքային հնարավորությունները։ Պատկերացրեք, որ դուք դիմում եք ցանցային ադմինիստրատորի հաստիքի համար ձեր երազանքների կազմակերպությունում։ Ու պարզվում է, որ ձեզնից բացի ևս տասնյակ մասնագետներ ցանկանում են հայտնվել այդ կազմակերպությունում։ Մրցակիցներից մեկ քայլ առաջ անցնելու համար ձեզ օգնության են գալու սերտիֆիկատները։ Այս սերտիֆիկատները հուշում են գործատուին, որ դուք ունեք համապարփակ գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ցանցային միջավայրի կառավարումն ու պաշտպանությունը ապահովելու համար։

  3. Կարիերայի առաջխաղացում

CCNA սերտիֆիկատը կարող է նպաստել ձեր կարիերայի արագ առաջխաղացմանը։ Շատ կազմակերպություններ գնահատում են իրենց աշխատակիցների մասնագիտական զարգացումը և փնտրում են այն մասնագետներին, ովքեր ունեն հավելյալ սերտիֆիկացիաներ։ Եթե դուք աշխատում եք որպես ցանցային ադմինիստրացիայի մասնագետ և ցանկանում եք մասնագիտական կարիերայում ևս մեկ քայլ անել, ապա CCNA սերտիֆիկատ ունենալը լավագույն տարբերակներից է։ Այն մասնագիտական աճի հնարավորութուն կտա ցանցային սկսնակ մասնագետից մինչև ցանցային ադմինիստրատոր և ինժեների։

  4. Բարձր աշխատավարձ

CCNA սերտիֆիկատ ունեցող մասնագետները սովորաբար ունենում են ավելի բարձր աշխատավարձ։ Եթե դուք արդեն աշխատում եք IT ոլորտում և ցանկանում եք բարձրացնել ձեր եկամուտը, այս սերտիֆիկատը կարող է լինել հիանալի միջոց։ Ընկերությունները պատրաստ են ավելի բարձր վարձատրել նրանց, ովքեր ունեն մասնագիտական ավելի խորը գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ցանցերի կառավարման և խնդիրների լուծման ոլորտում։

  5. Մասնագիտական վստահություն

CCNA սերտիֆիկատը ձեզ տալիս է մասնագիտական վստահություն՝ հնարավորություն ընձեռելով ավելի վստաh իրականացնել ձեր գործառույթները։ Այս սերտիֆիկատը ցույց է տալիս, որ դուք ունեք գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ցանցային միջավայրում աշխատանքի համար։ Այս վստահությունը կարող է օգնել ձեզ ավելի արդյունավետ աշխատել և ավելի լավ համագործակցել գործընկերների հետ՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի մասնագիտական միջավայր։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է CCNA սերտիֆիկացիոն վերապատրաստման դասընթացներ՝ համապատասխան նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին։ Դասընթացները ներառում են թե՛ տեսական, թե՛ գործնական մասեր, ինչը թույլ է տալիս ավելի լավ ըմբռնել նյութը և պատրաստվել քննությանը։