Ամենակարեւորը` հաճույք ստանալն աշխատանքից

Յուրաքանչյուր ամիս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն տարբեր դասընթացների են սկսում հաճախել 200-ից ավել ուսանողներ, ոմանք՝ սկսնակ, ոմանք՝ որոշակի գիտելիքներով։ Նրանք բոլորը ձգտում են կարճ ժամանակում դառնալ լավ ծրագրավորող և անցնել աշխատանքի։ Հաջողում են նրանք, ովքեր ի թիվս վերոնշյալ կետերի, նաև հաճույք են ստանում ծրագրավորումից։

Հայկ Հարությունյանը կենտրոնում C# դասընթացների էր հաճախում դեռևս 2011-2012թթ․ին, սակայն դասընթացներից հետո չստացվեց փոխել աշխատանքը։ 2016-ին, երբ հայտարարվեց BetConstruct ընկերության  հետ պրակտիկայի ծրագիրը, Հայկը նույնպես դիմեց և մասնակցեց առաջին փուլին, որի ավարտին արդեն ուներ բավարար գիտելիքներ և փորձ աշխատանքի անցնելու համար։ Ներկայումս Հայկը աշխատում է Optym Armenia-ում որպես QA Automation Engineer։


Հայկի խորհուրդը սկսնակին

Պետք է սովորել այն, ինչը հնարավորություն կտա հետագայում գտնել աշխատանք, որով հնարավոր կլինի գումար աշխատել  ու ամենակարևորը` հաճույք ստանալ կատարած աշխատանքից։ Շատ չընկճվել անհաջողություններից, միշտ ձգտել ու շարունակել  սովորել, և մի օր հաստատ կհասնես երազանքիդ։

Եթե չգիտես՝ ինչից սկսել, ընտրի՛ր ամենապահանջված ուղղություններից մեկը, փորձի՛ր սովորել, եթե չստացվի, հոգ չէ, սովորի՛ր մյուսը, և հաստատ կգտնես այն, ինչ քեզ հոգեհարազատ է։