Ծրագրավորման ճամբար VS ավանդական կրթություն VS ինքնուսուցում
Կրթական ոլորտ կամ հաստատություն ընտրելիս միշտ դիտարկում ես մի քանի տարբերակներ և դրանց միջև համեմատականներ անցկացնում։ Եթե որոշել ես ծրագրավորող դառնալ և դա անել կարճ ժամանակում, ապա արժե դիտարկել հետևյալ 3 ուսուման «ճանապարհները»՝
1․Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
2․ Ավանդական կրթություն
3․ Ինքնուսուցում
1․Ժամանակ և տեմպ
Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
Սովորաբար տևում է 6 ամիս, ներառում է ինտենսիվ դասընթացներ, առնվազն 4-6 ժամ օրական ՝ ճամբարից հետո անմիջապես աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
VS
Ավանդական կրթություն
Սովորաբար տևում է 4 տարի, տեմպը կախված է ֆակուլտետից, ուսանողների խմբից, ինչպես նաև համալսարանից։ Ուսումնական ծրագիրը սակայն հագեցած է և հետագայում որպես ծրագրավորող - ճարտապետ աշխատելու համար կարող է լավ հիմք դառնալ։
VS
Ինքնուսուցում
Կարճ չէ բայց նաև հստակ էլ չէ, քանի որ չունես ուսուցման պլան և հստակ ժամանակացույց։
2․ Ուղղորդում
Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
Պրոֆեսիոնալ դասախոսներ, ովքեր պրակտիկ ծրագրավորողներ են տարբեր առաջատար ընկերություններում + մենթորներ, ովքեր կփորձեն ուղղորդել, թե ինչի վրա ուշադրություն դարձնես՝ շեշտադրելով ծրագրավորման տրամաբանության և շուկայում պահանջարկ ունեցող հմտությունները։
VS
Ավանդական կրթություն
Մեծ դասախոսական կազմ, ովքեր ունեն պետականորեն տարիներով հաստատված ծրագիր, որը միտված է խորը տեսական բայց քիչ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու վրա, կան ոչ միայն մասնագիտական առարկաներ։ Մենթորների բացակայություն
VS
Ինքնուսուցում
Դու ես քո դասախոսը և մենթորը, եթե հարցեր ունես, կարող ես ինչ-որ առցանց խմբերում գրել կամ գրքերում կարդալ, կամ հարցնել փորձառու մասնագետներին, սակայն սկզբնական փուլում դժվարությամբ ես կողմնորոշվում ինչ գրել, ինչ սովորել և ինչ կարդալ։
3․ Հեղինակություն/ավարտական փաստաթուղթ
Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
Ծրագրավորման ճամբարները (coding bootcamp-ները) սերտորեն աշխատում են ոլորտի ընկերությունների հետ, թե ուսումնական ծրագրի կազմելու, թե այդ ընկերություններում աշխատող ծրագրավորողներին ներգրավելու և թե այդ ընկերությունների իրական նախագծերն իրականացնելու հարցում։ Այդ ընկերությունները ճանաչում են ճամբարներ իրականացնող կառույցներին և քաջատեղյակ են նրանց պատրաստած կադրերի որակից։ Ճամբարների վերջում տրվում է ավարտական վկայական, սակայն ծրագրավորումը երևի թե այն ոլորտներից է, որտեղ կարևորը ստացված գիտելիքներն են, քան վկայականները։
VS
Ավանդական կրթություն
Գործող ավանդական մոդելով աշխատող կրթական հաստատությունները ունեն տարիների պատմություն և կրթել են տասնյակ սերունդներ, սակայն անմիջական կապը գործատուների հետ այդքան էլ ուժեղ չէ և զգայուն ու ճկուն չէ կախված շուկայում տեղի ունեցող արագ փոփոխությունների նկատմամբ։ Ինչպես նաև նոր տեխնոլոգիաները ուսումնական պլաններում արագ չեն ընդգրկվում։ Սակայն ուսումնական հաստատությունը ավարտելուց տրվում է դիպլոմ, որը հետագայում որպես ծրագրավորող-ճարտարապետ դառնալու համար միգուցե պետք լինի։
VS
Ինքնուսուցում
Գործատուի հետ առաջին շփման համար չկան բավարար հիմքեր։ Այն, որ դու ունես բավարար գիտելիքներ և փորձ ծրագրավորման ոլորտում, դեռևս շարունակում է գաղտնիք մնալ պոտենցիալ գործատուների համար։
4․ Պորտֆոլիո
Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
Ծրագրավորման ճամբարը ուղղված է պրակտիկ հմտությունների զարգացմանը և հագեցած է ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքով, որի ժամանակ աշխատում ես իրական նախագծերի վրա։ Այդ նախագծերն էլ դառնում են քո պորտֆոլիոն, որը իրականում հանդիսանում է «իսկ դուք փորձ ունե՞ք» հարցի պատասխանը։
VS
Ավանդական կրթություն
Համալսարանում սովորելու 4 տարիների ընթացքում ունենում ես կուրսային և դիպլոմային աշխատանքներ, որոնց արդյունքները ինչ-որ առումով կարող են ծառայել որպես պորտֆոլիո, ինչպես նաև հետագայում ունենան որոշ գիտահետազոտական արժեք՝ կախված, թե ինչ թեմա եք ընտրում։
VS
Ինքնուսուցում
Այն, ինչ դու ստեղծում ես ինքնուրույն սովորելու ժամանակ, և այն նոր բաները ինչ ստեղծում ես քո պորտֆոլիոն է, սակայն քանի որ այն անհատական աշխատանք է, առանց որևէ մենթորի, շատ հաճախ դժվար է ինքդ քեզ գնահատել, թե որ որքանով է այն հաջողված կամ արդյո՞ք այն, ինչ ստեղծել ես որպես հավանական պորտֆոլիո, ինչ արժեք է իրենից ներկայացնում։
5․Կապեր, միջավայր
Ծրագրավորման ճամբար (coding bootcamp)
Նույն «խելքի», նույն կարգավիճակի և գիտելիքների նույն մակարդակ ունեցող մարդկանց միջավայր, որտեղ քննարկվում են ծրագրավորման վերաբերյալ ամեն տեսակի հարցեր ու խնդիրներ։ Ճամբարում ծրագրավորումը սկսվում է և չի ավարտվում, օրվա մեջ չկան հստակ սահմանված ավարտի ժամեր։ Հաճախ իրականացվող մաստեր-կլասներ ու սեմինարներ հենց ՏՏ ոլորտի հաջողակ ընկերությունների ներկայացուցիչների կողմից, այցելություններ ՏՏ ընկերություններ և այլ հանդիպումներ ու միջոցառումներ, որի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները կիսվում են արժեքավոր փորձով և նաև ծրագրավորման ճամբարի մասնակիցներին ներկայացնում են իրենց ընկերություններում առկա թափուր հաստիքները։
VS
Ավանդական կրթություն
Համալսարանական հետաքրքիր միջավայր, որը սակայն ունի որոշակի ժամային, տեղի սահմանափակումներ, ինչպես նաև հաճախ չեն լինում ոլորտի հաջողված ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման սեմինարներ ու մսատեր-կլասներ։
VS
Ինքնուսուցում
Դու կարող ես տարբեր հարթակների միջոցով և միջոցառումների ժամանակ կապեր ստեղծել ծրագրավորողների հետ և այնտեղ հղել քեզ հուզող հարցերը։ Ծրագրավորողների համայնքը գնալով մեծանում է և շատերն են պատրաստ միմյանց օգնել։