Ծրագրավորման նոր ճամբար, լավ աշխատանք սկսելու նոր հնարավորություններ։
Այսօրվա ՏՏ ոլորտը զարգանում է աննախադեպ արագությամբ, և ընկերությունները կրտսեր ծրագրավորողներից պահանջում են ավելի բազմակողմանի հմտություններ, քան երբևէ: Եթե մի քանի տարի առաջ բավարար էին միայն տեսական գիտելիքները և նվազագույն պրակտիկ փորձը, այսօր ընկերությունները պահանջում են առավել խորը տեխնիկական հմտություններ, և փափուկ հմտություններ (soft skills)՝ թիմային աշխատանքի, հաղորդակցման էթիկայի և խնդիրների լուծման ունակությունների ձևով:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ինտենսիվ դասընթաց, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարների արդյունքում 1000-ից ավել ուսանողներ աշխատում են տարբեր ընկերություններում`սկսնակից մինչև ավագ ծրագրավորողներ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագրավորման ճամբարը
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։
Բացի բուն դասերից, ճամբարի ընթացքում ներառված են՝
Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, երեկոյան ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է:
Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին
Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝
Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչո՞ւ մասնակցել
Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ
Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Սուրեն Էդիլյանը ծրագրային ճարտարագետ է։ Ծրագրավորման ոլորտում ունի ավելի քան 10 տարիների փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում դասավանդում է 2017 թվականից։ 300-ից ավել ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։
Ինչպե՞ս մասնակցել
Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև հունիսի 20-ը լրացնում ես դիմում-հայտը:
Որքա՞ն արժի ճամբարը։
Ուսման վարձը կազմում է 550,000 ՀՀ դրամ։
Ծրագիրը կսկսվի 2026 թվականի հունիսին և կտևի 6-6,5 ամիս։