
Սկսի՛ր պրոֆեսիոնալ քո կարիերան VOLO ընկերության հետ
Դասընթացի սկիզբ
12 հոկտեմբերի, 2022
Դիմումների վերջնաժամկետը
6 հոկտեմբերի, 2022
Ծրագրի տևողություն
5.5-6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հոկտեմբերի 06, 19:00
Մենք հավատում ենք, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորում։
Մենք առաջարկում ենք ամենամատչելի և արդյունավետ ծրագրավորման ճամբարի ծրագիր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց առաջին, բայց արագ քայլերն անել ՏՏ ոլորտում։ Քրտնաջան աշխատանքի, մեր կրթական ծրագրի և աշխատանքային փորձին նախապատրաստող սեմինարների արդյունքում ընդամենը 4.5 ամսում դու կունենաս քո սիրելի մասնագիտությունը։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 650 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, Sourcio, Digitain, Topsoft, Factumsoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններում։
Պրակտիկայի ծրագիր անցած ուսանողներ
Աշխատանքի անցած պրակտիկանտներ
Դասընթացի սկիզբ
12 հոկտեմբերի, 2022
Դիմումների վերջնաժամկետը
6 հոկտեմբերի, 2022
Ծրագրի տևողություն
5.5-6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հոկտեմբերի 06, 19:00
![]()
Մինչև ՄԻԿ գալը ծրագրավորման ոլորտում գրեթե գիտելիքներ չունեի, բայց ծրագրավորման ճամբարի 5 ամիսների ընթացքում ստացա բավարար գիտելիքներ ծրագրավորման ոլորտում կարիերաս սկսելու համար։ Ճամբարի ընթացքում սովորում ես ոչ միայն ծրագրավորում, այլև աշխատանքի համար շատ այլ կարևոր հմտություններ։