Մենք հավատում ենք, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորում։

Մենք առաջարկում ենք ամենամատչելի և արդյունավետ ծրագրավորման ճամբարի ծրագիր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց առաջին, բայց արագ քայլերն անել ՏՏ ոլորտում։ Քրտնաջան աշխատանքի, մեր կրթական ծրագրի և աշխատանքային փորձին նախապատրաստող սեմինարների արդյունքում ընդամենը 6.5 ամսում դու կունենաս քո սիրելի մասնագիտությունը։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 1200 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, Sourcio, Digitain, Topsoft, Factumsoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններում։

Հիմնական արդյունքներ

Պրակտիկայի ծրագիր անցած ուսանողներ

Աշխատանքի անցած պրակտիկանտներ

Full Stack .NET ծրագրավորման ճամբար 2025

Դասընթացի սկիզբ

6 հոկտեմբերի, 2025

Դիմումների վերջնաժամկետը

1 հոկտեմբերի, 2025

Ծրագրի տևողություն

6-6.5 months

Տեղեկատվական հանդիպում

Չորեքշաբթի, հոկտեմբերի 01, 19:00

Ուսանողների կարծիքներ

  • Սարգիս Սողոմոնյան

    Ծրագրավորման ճամբարն ինձ հնարավորություն տվեց խորացնել գիտելիքներս ծրագրավորման ոլորտում՝ ինտենսիվ աշխատելով տարբեր խնդիրների և ռեալ նախագծերի վրա։ Ընտրեցի հենց այս ծրագիրը արդեն հաջողությամբ ավարտած ու աշխատանքի անցած ընկերներիս խորհրդով։ Բացի աշխատանքի անցնելուց, կարևորագույն ձեռքբերումներից էր նաև լավ թիմակիցների հետ աշխատանքն ու շփումը։

    Սարգիս Սողոմոնյան | EPAM Systems/ .NET ծրագրային ճարտարագետ
  • Լիլիթ Գալստյան

    Կոդ գրելը ամենևին էլ բարդ չէ, բարդ է լինել ծրագրավորող, բարդ է աշխատել մեծ թիմում ու միաժամանակ մի քանի նախագծերի վրա: Այս ամենը հաղթահարելի դարձան ինձ համար ՄԻԿ-ի շնորհիվ: ՄԻԿ-ն ինձ տվեց առաջնահերթ ինքնավստահություն, սովորեցրեց հստակ ստեղծել նպատակ և հասնել դրան: Սովորեցրեց չկոտրվել ու չհանձնվել, ինչքան էլ բարդ թվա ճանապարհը: Սովորեցրեց ճիշտ կառավարել ժամանակը: Այս հիմքով կարողացա սկսել իմ մասնագիտացումը ծրագրավորման ոլորտում: Լավ դասախոսի, ՄԻԿ-ի աշխատակազմի ու իմ թիմի շնորհիվ ես կարողացա իմ ուրույն տեղը գտնել այս ոլորտում: Ընդամենը պահանջվում էր մեծ կամքի ուժ, համբերություն ու ներողամտություն: 6 ամիսը այդքան էլ շատ չէր լավ ապագա ստեղծելու համար։

    Լիլիթ Գալստյան | Galaxsys/ Ծրագրային ճարտարագետ
  • Նարեկ Այդինյան

    Մինչև ՄԻԿ գալը ծրագրավորման ոլորտում գրեթե գիտելիքներ չունեի, բայց ծրագրավորման ճամբարի 5 ամիսների ընթացքում ստացա բավարար գիտելիքներ ծրագրավորման ոլորտում կարիերաս սկսելու համար։ Ճամբարի ընթացքում սովորում ես ոչ միայն ծրագրավորում, այլև աշխատանքի համար շատ այլ կարևոր հմտություններ։

    Նարեկ Այդինյան | Wolfram/Ծրագրավորող
  • Աննա Խաչատրյան

    ՄԻԿ-ում կազմակերպված ծրագրավորման ճամբարի շնորհիվ ավելի արժևորեցի ժամանակս։ ՄԻԿ-ի միջավայրն ու ամենօրյա աշխատանքը նպաստեցին հետագա աշխատանքային առօրյային:

    Աննա Խաչատրյան | In Tech/ Senior Front End Developer