Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունն ու ապահովումը ստուգումների համակարգված գործընթաց է, որի արդյունքում ներկայացվում է՝ արդյոք մշակված պրոդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։ Որակի վերահսկողությունը պրոդուկտի/ ծառայության անխափան աշխատանքի և հաճախորդների լավ փորձառության գրավականն է։
Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները կիրառվում են գրեթե բոլոր բնագավառներում՝ առօրյա շփումներից մինչև ֆինանսական լուրջ գործարքներ, QA մասնագետների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հենց այս մասնագետներն են ապահովում ծրագրերի անփախան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը։
Տեսական ու գործնական գիտելիքների բալանսն այն ճիշտ համադրությունն է, որը թույլ կտա գտնել համակարգում/ծրագրում առկա խնդիրներն ու հասկանալ դրանց խորքային պատճառները։
Ի հավելումն այս ամենի, ուսանողները կունենան լրացուցիչ հանդիպումներ, որոնց ընթացքում կստանան բիզնես հաղորդակցության, ինքնակենսագրական (CV) կազմելու և սոց․ ցանցերում ու մի շարք այլ հարթակներում աշխատանքի որոնման հմտություններ։
Դասընթացի ավարտին՝
Դասընթացի ծրագիրը ներկայացված է այստեղ։ Դասընթացն իրականացվելու է հայերենով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հարցազրույց, որտեղ կստուգվեն դիմորդի մոտիվացիան, տրամաբանությունը և անգլերենի իմացությունը:
Գոռ Բաբլոյանն ունի 5 տարվա աշխատանքային փորձ Siemens-ի Desktop հավելվածների մշակման ու թեստավորման, ինչպես նաև 3 տարվա փորձ վեբ հավելվածների թեստավորման ոլորտում։ Այժմ աշխատում է IQ Soft ընկերությունում։
Ցանկացողները մինչ մայիսի 20-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։