Որակի ապահովում (Manual)

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
15 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Չորեքշաբթի, մայիսի 22
Վճար
78,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, մայիսի 20, 19:30
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն, մաթեմատիկայի առնվազն հիմնական դպրոցի գիտելիքներ, անգլերենի A2 մակարդակի իմացություն։

Ի՞նչ է QA-ը

Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունն ու ապահովումը ստուգումների համակարգված գործընթաց է, որի արդյունքում ներկայացվում է՝ արդյոք մշակված պրոդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։  Որակի վերահսկողությունը պրոդուկտի/ ծառայության անխափան աշխատանքի և հաճախորդների լավ փորձառության գրավականն է։


Ինչո՞ւ սովորել QA

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները կիրառվում են գրեթե բոլոր բնագավառներում՝ առօրյա շփումներից մինչև ֆինանսական լուրջ գործարքներ, QA մասնագետների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հենց այս մասնագետներն են ապահովում ծրագրերի անփախան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը։ 


Ինչո՞ւ մասնակցել հենց այս դասընթացին

Տեսական ու գործնական գիտելիքների բալանսն այն ճիշտ համադրությունն է, որը թույլ կտա գտնել համակարգում/ծրագրում առկա խնդիրներն ու հասկանալ դրանց խորքային պատճառները։ 

Ի հավելումն այս ամենի, ուսանողները կունենան լրացուցիչ հանդիպումներ, որոնց ընթացքում կստանան բիզնես հաղորդակցության, ինքնակենսագրական (CV) կազմելու և սոց․ ցանցերում ու մի շարք այլ հարթակներում աշխատանքի որոնման հմտություններ։ 

Դասընթացի ավարտին՝ 

  • բոլոր մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հետագա մասնագիտական զարգացման հարցերում,
  • մասնակիցների տվյալները կփոխանցվեն պոտենցիալ գործատուներին,
  • հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։

Ի՞նչ կկարողանամ անել ես այս դասընթացից հետո

  • Հասկանալ թեստավորման գոյություն ունեցող կոնցեպտները, հիմնական թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումները և նպատակները,
  • Նախագծել և ըստ առաջնահերթության դասակարգել թեստերը՝ օգտագործելով առկա տեխնիկան, վերլուծել ֆունկցիոնալ և ոչ ֆունկցոինալ հատկանիշները բոլոր մակարդակներում,
  • Համաձայնեցված պլանի համապատասխան անցկացնել թեստավորում և հաշվետվություն ներկայացնել արդյունքների վերաբերյալ, 
  • Գրել արդյունավետ թեստային սցենարներ,
  • Գրել պարզ և հասկանալի հաշվետվություններ, 
  • Արդյունավետորեն մասնակցել փոքրից միջին չափի ծրագրերի վերանայման գործընթացին, 
  • Ծանոթ լինել թեստավորման գործիքների տարբեր տեսակներին և կիրառմանը, աջակցել գործիքների ընտրության և իրականացման գործընթացին։
  • Կիրառել Agile մեթոդաբանությունները և սկզբունքները ծրագրային ապահովման փորձարկման պրակտիկաներում: 
  • Կրթությունը շարունակել՝ մասնակցելով «Ավտոմատացված QA» դասընթացին։ 

Դասընթացի ծրագիրը ներկայացված է այստեղ։ Դասընթացն իրականացվելու է հայերենով։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հարցազրույց, որտեղ կստուգվեն դիմորդի մոտիվացիան, տրամաբանությունը և անգլերենի իմացությունը:

 


Դասախոսի մասին

Գոռ Բաբլոյանն ունի 5 տարվա աշխատանքային փորձ Siemens-ի Desktop հավելվածների մշակման ու թեստավորման, ինչպես նաև 3 տարվա փորձ վեբ հավելվածների թեստավորման ոլորտում։ Այժմ աշխատում է IQ Soft ընկերությունում։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մայիսի 20-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։

Գրանցման թերթիկ