Python-ը ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկն է, որը մշտապես գտնվում է առաջատար հորիզոնականներում իր բազմակողմանիության և հեշտ օգտագործման շնորհիվ։ Այն լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են վեբ ծրագրավորումը, տվյալագիտությունը, ֆինանսներն ու ավտոմատացումը։ Այս ամենին միանում են Python-ի լայնածավալ գրադարաններն և գործիքները՝ ամրապնդելով դիրքերը թե՛ կրթության ոլորտում, և թե՛ աշխատանքի շուկայում։
Python-ը հիանալի առաջին լեզու է, քանի որ այն համատեղում է սովորելու հեշտությունն ու հնարավորությունների բազմազանությունը: Այն սկսնակներին թույլ է տալիս արագորեն գրել ծրագրեր և հասկանալ կոդավորման առանձնահատկությունները՝ միաժամանակ ստեղծելով ամուր հիմք ավելի հասկացություններ ուսումնասիրելու համար:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը վերսկսում է իր Python դասընթացները՝ հարստացված և թարմացված ծրագրով, որը լի է նոր նյութերով և խորացված թեմաներով
Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները․
Այս ուսումնական ծրագիրը ամուր հիմք է դնում Python ծրագրավորման մեջ՝ ծանոթացնելով հիմնական հասկացություններրին և գործիքներին, որոնք անհրաժեշտ են տվյալագիտության, վեբ ծրագրավորման կամ ավտոմատացման ուղղություններով կրթությունը շարունակելու համար: Իսկ ավարտական նախագիծը կօգնի հասկանալ Python-ի գործնական կիրառումը իրական աշխարհում։
Բոլոր դիմորդները հրավիրվելու են տեղեկատվական հանդիպման, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ին, որտեղ ավելի մանրամասն կհայտնվի դասընթացի մասին։ Խնդրում ենք դիմել ստորև ներկայացված ձևով մինչև հոկտեմբերի 8-ը։