Prompt Engineering բոլորի համար

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
10 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Չորեքշաբթի, հոկտեմբերի 09
Վճար
65,000
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, հոկտեմբերի 07, 19:00

Ոչ վաղ անցյալում մարդիկ վախենում էին արհեստական բանականությունից (այսուհետ՝ AI), փորձում էին մրցակցել դրա հետ։ Սակայն, վերջինիս արագ զարգացումը ապացուցեց, որ ավելի խելամիտ է համագործակցել և օգտվել նրա առաջարկած առավելություններից։ Ինչպե՞ս։ Այստեղ օգնության է հասնում Prompt Engineering-ը (հարցման նախագծում), որը լրացնում է մարդու ստեղծագործության և AI-ի կարողությունների միջև բացը։

Prompt Engineering-ը AI գործիքների հետ արդյունավետ աշխատելու և հստակ հրահանգներ տալու հմտությունն է։ Հարցերի ճիշտ ձևակերպումը AI-ից առավելագույն արդյունք ստանալու միակ ճանապարհն է։


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը պարբերաբար թարմացնում է իր դասընթացների ցանկը՝ ավելացնելով ներկային և ապագային ուղղված թեմաներ։ Հաշվի առնելով AI-ի աճող դերը մեր առօրյա աշխատանքում՝ Prompt Engineering-ը դառնում է մեր ժամանակների առանցքային ոլորտներից մեկը։

Prompt Engineering-ը կարելի է դիտարկել որպես առանձին մասնագիտություն կամ շատ կարևոր հմտություն մի շարք մասնագիտությունների համար։ Ինչպես առանձին մասնագիտություն, նման մասնագետները զբաղվում են հարցերի նախագծմամբ, օպտիմիզացնում են AI-ի պատասխանները և վերահսկում են, որ համակարգը համապատասխանի օգտատերերի կարիքներին։

Շուկայագետների, հաճախորդների աջակցման մասնագետների, բովանդակության ստեղծողների և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մասնագետների համար Prompt Engineering-ը կարող է լինել լրացուցիչ հմտություն, որը կբարձրացնի նրանց արդյունավետությունը։

Դասընթացը կօգնի բացահայտել Generative AI-ի տարբեր գործիքներ, տեսնել դրանց կիրառման օրինակներ իրական խնդիրների լուծման ընթացքում և սովորել դրանք արդյունավետորեն կիրառել՝ անկախ ձեր գործունեության ոլորտից։ Դասընթացի ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․

  • Ծանոթություն AI գործիքներին՝ տեքստային բովանդակության ստեղծում էլ․ նամակների, սոցիալական մեդիայի և այլնի համար։
  • Prompt Engineering-ի հիմունքներ՝ արդյունավետ հարցումների մշակումը Generative AI-ի համար։
  • Հարցումների օպտիմալացման տեխնիկաներ։
  • Վիդեո և աուդիո բովանդակության ստեղծում և մշակում AI գործիքներով։
  • Նկարների և իլուստրացիաների ստեղծում։
  • Առօրյա/կրկնվող գործընթացների ավտոմատացում՝ տվյալների մուտքագրում, ժամանակացույցի կազմում և հաշվետվությունների ստեղծում։
  • AI տեխնոլոգիաների էթիկական կողմը և դրանց ազդեցությունը հասարակության վրա։
  • Prompt Engineering-ի իրական օրինակներ տարբեր արդյունաբերություններում։

Դասընթացի ավարտին, մասնակիցները կստանան գիտելիքներ AI գործիքների արդյունավետ օգտագործման, հարցումների նախագծման և օպտիմիզացման, բազմամեդիա բովանդակության ստեղծման, առաջադրանքների ավտոմատացման, տվյալների վերլուծության վերաբերյալ:


Բոլոր դիմորդները հրավիրվելու են տեղեկատվական հանդիպման, որը կանցկացվի սեպտեմբերի 18-ին, որտեղ ավելի մանրամասն կհայտնվի դասընթացի մասին։ Խնդրում ենք դիմել ստորև ներկայացված ձևով մինչև հոկտեմբերի 7-ը։

Գրանցման թերթիկ