Դասընթացներին մասնակցած ուսանողներ
Աշխատանքի անցած ուսանողներ
![]()
ՄԻԿ-ի դասընթացներին մասնակցելով՝ ես հնարավորություն ունեցա խորացնել իմ գիտելիքներն ու զարգացնել մասնագիտական հմտություններս։ Դասերը կազմակերպված էին շատ արդյունավետ ձևով՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական մասերը։ Խմբում մասնակիցների օպտիմալ քանակը հնարավորություն էր տալիս դասերն անցկացնել ինտերակտիվ և օգտակար միջավայրում։ Դասընթացավարը մշտապես պատրաստ էր պատասխանել ցանկացած հարցի և աջակցել մեզ սովորելու ընթացքում։ Դասընթացներին կարող է մասնակցել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն ունեցող ցանկացած մարդ, ով ուզում է մեր ժամանակների ամենապահանջված մասնագետներից մեկը դառնալ կամ ով ունի նորարարական մտքեր, որոնք ուզում է իրականություն դարձնել։
![]()
Նախ և առաջ կցանկանայի նշել կենտրոնում տիրող ջերմ մթնոլորտի, աշխատակիցների կողմից ցուցաբերված սիրալիր վերաբերմունքի և կազմակերպվածության մասին։ Դասընթացն անցկացրել է Արտյոմ Տոնոյանը՝ կոմպետենտ, իր ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետ, ում շատ եմ շնորհակալ ստացածս գիտելիքների, հետաքրքիր և բովանդակալից դասընթացների համար։ Ծրագրավորողի մասնագիտական ուղին սկսելու համար բավական է ակտիվորեն մասնակցել դասընթացներին, հետևել դասավանդողի ցուցումներին և խորհուրդներին։ Ավարտելով «Back-end Development/ASP.NET Core MVC/» դասընթացը՝ ես սկսեցի իմ մասնագիտական ուղին Revalcon կազմակերպությունում՝ որպես ․NET Intern Developer։ Ներկայումս աշխատում եմ ServiceTitan Armenia-ում՝ որպես Senior Software Engineer և կարող եմ միանշանակ ասել, որ շատ նշանակալից է Մայքրոսոֆթ ինովացիոների դերը ստացածս գիտելիքների հարցում։
![]()
Ծրագրավորում սկսեցի սովորել 22 տարեկանում ու մտածում էի` միգուցե արդեն ուշ է ծրագրավորում սովորելու համար, որովհետև մինչ այդ փորձել էի սովորել գրքերի միջոցով։ Ինովացիոն կենտրոնում անցա մի քանի դասընթացներ և հասկացա, որ ծրագրավորում սովորելու համար միայն կարդալը շատ քիչ է, պետք է շատ փորձել։ Կարծում եմ լավ ծրագրավորող դառնալու համար պետք է գտնել ծրագրավորման այն ճյուղը, որը հետաքրքիր կլինի քեզ։
![]()
Ծրագրավորում սովորելը հեշտ չէ, շատ ժամանակ, նվիրվածություն ու համբերություն է պետք, ու եթե ծրագրավորումը չես սիրում, շատ բարդ կլինի։ Ոգևորում է այն, որ ծրագրավորումը մի ոլորտ է, որտեղ լճացում չկա, անընդհատ նոր բան ես սովորում, անընդհատ խնդրի լուծումներ ես մտածում։ Կենտրոնում մի քանի դասընթացների մասնակցեցի, ընդգրկվեցի պրակտիկայի ծրագրում, որի ժամանակ ավելի ընդլայնված գիտելիքներ ստացա․մենակ C# լեզվով չէինք աշխատում, այլ նաև սովորեցի տվյալների բազաների հետ աշխատանք, front-end վեբ ծրագրավորումից որոշ հատվածներ։