Ինչպիսի՞ն է ծրագրավորման ճամբարի մասնակիցը

Ծրագրավորման ճամբարը հաճախ նմանեցնում են բանակի հատուկ ուժերում ծառայության հետ, քանի որ այն հեշտ չի, նույնիսկ երբեմն նաև լավ ծանր է, բայց արդյունքն իրենն ասում է։ Ճամբարի առաջին երկու շաբաթների ընթացքում, երբ ճամբարին մասնակցելու դիմած մասնակիցներն անցնում են ծրագրավորման հիմունքները, սկսվում է կարճ ժամանակում տրված նյութը հնարավորինս արդյունավետ սերտելու գործընթացը։ Այս մոտեցումը շարունակվում է ամբողջ ճամբարի ընթացքում: Իսկ ինչ է պետք մեծ քանակի տեղեկատվությունն արագ ու արդյունավետ հասկանալու համար - լավ հիմք, աշխատասիրություն և տրամաբանություն/ճկուն միտք։

Ինչպիսի՞ն է ճամբարի մասնակիցը


Ծրագրավորման ճամբարի մասնակիցը շատ աշխատասեր է և պատրաստ է օրը 5-7 ժամ պարապել։

Երբ ասում ենք պարապել, նկատի չունենք անվերջ կոդ գրել, այլ մասնակցել դասերին, գիրք կարդալ, փորձել տարբեր խնդիրներ լուծել, թիմով քննարկել տարբեր առաջադրանքներ, անել պրեզենտացիաներ խմբի մյուս մասնակիցների համար։

Մասնակիցների 70%-ը ՄԻԿ-ում է անցկացնում օրական 9 ժամ։


Ծրագրավորման ճամբարի մասնակիցն ունի մաթեմատիկայի լավ գիտելիքներ և տրամաբանություն։
Մասնակիցների 80%-ը ունի տեխնիկական մասնագիտություն, սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև  կիբերանվտանգություն։

Ծրագրավորման ճամբարի մասնակիցը 18-28 տարեկան է։

Մասնակիցների 50%-ը 23-28 տարեկան է։


Ծրագրավորման ճամբարի մասնակիցը չունի պատճառաբանումներ ծրագրավորող չդառնալու և ճամբարից հետո գործ չգտնելու համար։

Ճամբարը պահանջում է նպատակասլացության և պատասխանատվության բարձր մակարդակ: Ոչ մի տեսակի արդարացում դասի չգալու, առաջադրանքը չանելու, ինքնուրույն չպարապելու, թիմային նախագծերը չանելու համար չի ընդունվում, քանի որ ընդունող կողմ չկա։

Full Stack .Net ծրագրավորման ճամբարի 15 մասնակիցներից 14-ը անցել են աշխատանքի։


Ծրագրավորման ճամբարը «թթու թան չի, ամեն մարդու բան չի», բայց եթե դու «թթու թան» սիրում ես, ապա քո տեղը այստեղ է։