3 բան, որ պետք է իմանալ ցանցային ադմինիստրավորման մասին
Ո՞վ է ցանցային ադմինիստրատորը
Ցանկացած ոլորտ և ձեռնարկություն, լինի գործարան, խանութ, հյուրանոց, թե մեծ կորպորացիա, ունի ցանցային ադմինիստրատորի կարիք, ով միավորում է բոլորի համակարգիչները, կառավարում ցանցի ռեսուրսները, օպտիմիզացնում ցանցային բեռնվածությունը, ստեղծում ինչպես իրար մոտ, այնպես էլ ֆիզիկապես իրարից հեռու աշխատող համակարգիչների միջև անխափան ցանց, և լուծում դրանց ապարատա–ծրագրային խնդիրները։ «Չգիտեմ՝ ինչ եղավ», «ինտերնետը հասանելի չէ», «չեմ կարողանում ֆայլային սերվերից ներբեռնել իմ ֆայլերը», կամ «ինձ այս կամ այն ծրագիրն է պետք», «իսկ ոնց անեմ, որ մի քանի համակարգիչներ օգտագործեն նույն տպիչը»։ Այս բոլոր հարցերով զբաղվում է հենց ցանցային ադմինիստրատորը։
Ինչպե՞ս են դառնում ցանցային ադմինիստրատոր
Այս ճանապարհը տարբեր մարդկանց մոտ սկսվում է տարբեր կերպ՝ ինքնուս լինելուց մինչև այս ոլորտում համալսարան ավարտելը։ Մենք առաջարկում ենք «Ցանցային ադմինիստրավորման հիմունքներ» դասընթացը, որը կտա ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև գործնական հմտություններ ինչպես ոլորտի հետ ծանոթ, այնպես էլ այս ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող մարդկանց։
Արդյո՞ք պահանջարկ կա նման մասնագետի։
Լինի դա փոքր, թե մեծ ընկերություն, 10 համակարգչով թե 100, կա ցանցային ադմինիստրատորի կարիք։ Տնտեսության և մասնավորապես ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահետ մեծանում է ցանցային ադմինիստրատորների կարիքը։ Աշխատավարձը սկսում է 100,000 դրամից և կարող է հասնել մինչև 1 միլիոն դրամի։ Կարող ես միաժամանակ մի քանի ընկերություններում աշխատել որպես ցանցային ադմինիստրատոր և վայելել կյանքի հաճույքները։
Ցանցային ադմինիստրավորումը սկիզբն է. հմտանալով այս գործում՝ կարող ես նոր հնարավորություններ բացել քեզ համար, դառնալ ցանցային ինժեներ կամ անվտանգության մասնագետ։