Ծրագրավորում սովորելը մի փուլ չէ
Մեր կենտրոնի ուսանող Արման Գասպարյանի ծրագրավորող դառնալու պատմությունը շատ երկար չէ, բայց հարուստ ու հետաքրքիր: Հետ հայացք գցելով՝ այն կարելի է բաժանել 4 փուլերի՝
Փուլ 1/Պոլիտեխնիկ ինստիտուտ – բանակ
Որոշեցի ծրագրավորում սովորել զորացրվելուց հետո, նախ որովհետև աշխատանքն է հետաքրքիր և հետո ոլորտի պոտենցիալը բավականին մեծ է։
Փուլ 2/Ծրագրավորման հիմունքներ, C#, OOP
Սկսեցի սովորել 22 տարեկանում ու մտածում էի` միգուցե արդեն ուշ է ծրագրավորում սովորելու համար, որովհետև մինչ այդ փորձել էի սովորել գրքերի միջոցով։ Ինովացիոն կենտրոնում անցա մի քանի դասընթացներ և հասկացա, որ ծրագրավորում սովորելու համար միայն կարդալը շատ քիչ է։ Կարծում եմ լավ ծրագրավորող դառնալու համար պետք է գտնել ծրագրավորման այն ճյուղը, որը հետաքրքիր կլինի քեզ։
Փուլ 3/Outsourced նախագծերից մինչև Volo ընկերություն
Ինքնուրույն տարբեր նախագծեր էի մշակում, որոնց ժամանակ շատ էր ինքնուսուցումը։ Այս դեպքում շատ է պետք լինում ինչ-որ մեկի խորհուրդը, փորձը, որովհետև ռեալ նախագծերի հետ աշխատելուց երբեմն այնքան ժամանակ չի լինում, որպեսզի խնդրին որակյալ լուծում տաս, իսկ որակյալ լուծում գտնելու համար որակյալ թիմ է հարկավոր։ Հիմա աշխատում եմ Volo-ում՝ որպես կրտսեր ծրագրավորող, որտեղ ինձ դուր է գալիս լավ ու հանգիստ միջավայրը և փորձառու մասնագետները, որոնցից կարող եմ շատ բան սովորել։
Փուլ 4 - շարունակելի․․․