UX/UI դիզայն

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
35 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
17:00 - 19:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, սեպտեմբերի 28
Վճար
210,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, սեպտեմբերի 26, 17:00
Պահանջվող գիտելիքներ
Photoshop-ի որոշակի իմացություն

Ինչո՞ւ սովորել UX/UI դիզայն 

Դիզայնը գոյություն ունեցող խնդիրը տեսնելու և դրա համար լուծում գտնելու հմտությունն է։ Ինչպես գիտենք, կան դիզայնի տարբեր ուղղություններ։ Մեր օրերում UX(user experience)/UI (user interface) դիզայնը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։  Եվ այս դասընթացը նվիրված է հենց դրան։

UX/UI դիզայնը ներառում է հետևյալ հատկանիշները՝

1․ Տրամաբանություն և կառուցվածք – Այն լուծում է հեշտ կիրառելիության խնդիրը։

2․ Արտաքին տեսք – Այն մեծացնում է պրոդուկտի արտաքին գրավչությունը։

Այսօրվա մրցակցային պայմաններում յուրաքանչյուր ընկերություն ձգտում է ունենալ հմուտ UX/UI դիզայներներ:


Դասընթացի մասին 

Մեր նոր մշակված դասընթացը կսկսենք 0-ից՝ ուսումնասիրելով դիզայնի հիմունքներն ու ծանոթանալով UX/UI հիմնական գործիքակազմին։ Ավելի ուշ կխորացնենք գիտելիքները՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են մարդու հոգեբանությունը, մտքերի նախագծումն ու դրանց ռեալիզացիան վերջնական պրոդուկտում։ 

Դասընթացը սովորեցնում է այն ամենն, ինչ պետք է քեզ ոլորտ մուտք գործելու համար՝ սկսած նրանից, թե ով է UX/UI դիզայները և որոնք են նրա պարտականությունները մինչև պորտֆոլիոյի ստեղծում։

Թարմացված ծրագրում տեղ են գտել մի շարք արդիական թեմաներ․ օրինակ՝ ինչպես ճիշտ կիրառել արհեստական բանականությունն աշխատանքում։

Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ստեղծել հարմարավետ պրոդուկտներ աշխատանքային գործընթացի ժամանակ։

 

Դասընթացի ծրագիրը ներկայացված է այստեղ։ Դասընթացն իրականացվելու է հայերենով։


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։

Դասընթացի ավարտին կկարողանաս

  • Ստեղծել վեբ նախագծեր՝ հասկանալով օգտատերերի կարիքները, վարքագիծն ու հոգեբանությունը,
  • Մտածել UX ճարտարապետի պես և աշխատել բարդ տվյալների հետ,
  • Հասկանալ UI դիզայնի հիմունքներն ու տեխնիկան,
  • Ստեղծել ժամանակակից և ոճային ինտերֆեյս՝ գունային թարմ լուծումներով,
  • Կազմել մրցակցային պորտֆոլիո և դիմել ՏՏ ընկերություններ UX/UI դիզայների հաստիքի համար։

Դասախոսի մասին

Արեգ Առուստամյանն ունի 9-ից ավել տարիների փորձ դիզայնի ոլորտում։ Ներկայումս աշխատում է Techvism ընկերությունում որպես ավագ UX/UI դիզայներ։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ սեպտեմբերի 26-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։

Գրանցման թերթիկ