Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) C#-ով և ASP.NET

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
50 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:30 - 21:30
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, մարտի 21
Վճար
289,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, մարտի 19, 19:30
Պահանջվող գիտելիքներ
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց/Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի հանձնել թեստ/

Ինչո՞ւ սովորել

C#-ը վերջին տասնամյակում ամենամեծ տարածում ունեցող հինգ լեզուներից է: Որպես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու՝ C#-ը հնարավորություն է տալիս ծրագրավորողին մշակել անվտանգ և բարդ հավելվածներ .NET միջավայրում․ հենց այդ պատճառով էլ հանդիսանում է լուրջ հավելվածներ մշակելու համար ծրագրավորողների կողմից նախընտրելի լեզուներից մեկը։ C# կարելի է օգտագործել Windows-ի համար հավելվածներ, XML վեբ ծառայություններ, client-server հավելվածներ, տվյալների բազաներով հավելվածներ և տարարտեսակ այլ պրոդուկտներ մշակելիս։ 


Դասընթացի մասին

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են 

  • ձեռք բերել C# ծրագրավորման լեզվի խորքային գիտելիքներ,
  • կարճ ժամանակում ծանոթանալ .NET միջավայրի ճարտապետությանը,
  • հասկանալ ինչպես օգտագործել .NET Framework-ի գրադարանը։

Դասընթացը կազմված է հինգ հիմնական մասերից՝

  • օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում,
  • խորացված ծրագրավորում,
  • ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
  • T-SQL և SQL Server
  • ASP.NET

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել  «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։ 

 Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․

  • օգտագործել լեզվի հիմնական հատկություններին, ինչպիսիք են՝ տիպերը, փոփոխականները և վերահսկողության կառույցները, 
  • օգտագործել օբյեկտ կողմնորոշված լեզուների հատկությունները, ինչպիսիք են՝ class, interface, protection և inheritance,
  • կատարել սխալների տեղեկացում և սխալների ուղղում՝ օգտագործելով բացառումը,
  • օգտագործել հատկանիշները իրականցնելու private data/public accessor pattern-ները,
  • օգտագործել namespaces խմբավորելու related type-երը,
  • օգտագործել delegate-ներ և event-ներ հետկանչ անելու համար,
  • օգտագործել binding և polymorphism՝ ընդհանուր կոդ գրելու համար (օրինակ՝ քիչ կոդ),
  • տարբերակել «implementation inheritance» և «interface inheritance» հասկացությունների միջև,
  • ստեղծել վեբ հավելվածներ՝ օգտագործելով ASP.NET Framework և C#, ներառելով վեբ էջերը, օգտատերերի մուտքի կառավարումն ու տվյալների բազայի հասանելիությունը,
  • իրականացնել անվտանգ և մասշտաբային վեբ հավելվածներ՝ օգտագործելով վեբ ծրագրավորման լավագույն փորձը:

Դասընթացի ավարտին շրջանավարտները լավ կհասկանան Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումը (OOP) C#-ի օգտագործմամբ և թե ինչպես կարող եք կիրառել այն վեբ ծրագրավորման մեջ ASP.NET-ի միջոցով՝ ամուր և մասշտաբային վեբ հավելվածներ ստեղծելու համար:


Դասախոսի մասին

Սուրեն Էդիլյանն ունի 10-ից ավել տարիների փորձ ծրագրավորման ոլորտում և արդեն 7 տարի է, ինչ դասավանդում է մեր կենտրոնում։   


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մարտի 20-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ 

Գրանցման թերթիկ