Ցանցային ադմինիստրավորման ճամբար

Դասընթացի սկիզբ
20 սեպտեմբերի, 2019
Դիմումների վերջնաժամկետը
18 սեպտեմբերի, 2019
Ծրագրի տևողություն
6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, սեպտեմբերի 12, 17:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ցանցային ադմինիստրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող հմտությունները։ Ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և համապատասխան թափուր հաստիքներին հավակնելու համար։ Մենք վերցրել ենք ցանցային տեխնոլոգիաներում հայտնի երկու լավագույն ընկերությունների՝ Cisco-ի և Microsoft-ի սերտիֆիկացված դասընթացների ծրագրերը և միավորել մեր ճամբարում։


Ի՞նչ է ճամբարը 

Սովորի՛ր և զարգացրո՛ւ  այն հմտությունները, որոնք քեզ պետք են աշխատանքի անցնելու համար։

  • Կսովորես ցանցային ադմինիստրավորման կարևորագույն տարրերը՝ LAN-ի հիմնական սկզբունքները, OSI մոդելը և իր շերտերը, լարային և անլար միջոցները, պրոտոկոլներ, ստանդարտներ և հասկացություններ, ծրագրերի և ցանցային սարքերի կարգավորումներ։
  • Թիմային աշխատանքի շրջանակում կկառուցե՛ս վիրտուալ և իրական ցանցեր, կտեղադրես և կկարգավորես սերվերներ` օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են`  Cisco Packet Tracer, GNS3, Hyper-V
  • Ճամբարից հետո կկարողանաս գտնել ոլորտային, բարձր վարձատրվող աշխատանք։

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք տեղեկատվական հանդիպմանը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին (հինգշաբթի), ժամը 17։00-ին, ՄԻԿ-ի գրասենյակում։


Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Չնայած ծրագրավորման ճամբարը լինելու է վճարովի հիմունքներով, սակայն մասնակցելու են նրանք, ովքեր

  1. 16-30 տարեկան են,
  2. Ունեն ալգորիթմային մտածելակերպ և համակարգչային միջինից բարձր հմտություններ,
  3. Սիրում են սովորել ու չբողոքել 😊,
  4. Պատրաստ են 6 ամիս ապրել մեր գրասենյակում,
  5. Մեկ շաբաթից չեն հիասթափվելու ու սպասելու ճամբարի ավարտվելուն։

Ինչպե՞ս է անցնելու քո կյանքը ճամբարում

Ճամբարը կսկսի երկշաբաթյա փորձաշրջանով, որի ընթացքում Դուք կծանոթանաք հիմունքներին։ Այս փուլն անվճար է բոլոր գրանցված մասնակիցների համար, որից հետո թեստի և հարցազրույցի միջոցով կընտրվեն ծրագրի մասնակիցները։ Ընտրված մասնակիցները կներառվեն ճամբարում, որը կտևի ընդհանուր 6 ամիս և բաղկացած կլինի ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից և նախագծերի մշակումից։ Օրական կտրվածքով առնվազն 2-4 ժամ անցկացնելու ես մեր գրասենյակում։


Ի՞նչ ես սովորելու

Ճամբարի ծրագիրը ներկայացված է այստեղ։ Ճամբարի ուսումնական ծրագրին ծանոթանալու համար եկեք տեղեկատվական հանդիպմանը։


Ինչպիսի՞ նախագծեր ենք մշակելու

Դասընթացի յուրաքանչյուր փուլին զուգահեռ անցած նյութը գործնական կիրառում կունենա իրականացվող նախագծերի վրա։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կսովորեն թե ինչպես կազմակերպել թիմային աշխատանքը։

Նախագծերը կունենան տարբեր առաջադրանքներ։ Ճամբարի ընթացքում ստեղծված նախագծերը կկազմեն քո պորտֆոլիոյի մի մասը, որը և կներկայացնես քո ապագա գործատուներին։


 

Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Պրակտիկ հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում։

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Մասնակցությունը ճամբարի առաջին փուլին, որի տևողությունը 2 շաբաթ է, անվճար է գրանցված մասնակիցների համար։ Հաջորդ փուլին մասնակցելու համար կանցկացվի թեստ և հարցազրույց։ Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք ընտրվելու են թեստի և հարցազրույցի միջոցով։

Եթե ունես հարցեր,

1․ Գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում  բոլոր հարցերը։

2․ Գալիս ես տեղեկատվական հանդիպմանը:

Գրանցման թերթիկ


Ինչքա՞ն արժե այս հաճույքը 

Ուսման վարձը կազմում է 390,000 ՀՀ դրամ։