Սկսի՛ր պրոֆեսիոնալ քո կարիերան VOLO ընկերության հետ

Դասընթացի սկիզբ
12 հոկտեմբերի, 2022
Դիմումների վերջնաժամկետը
6 հոկտեմբերի, 2022
Ծրագրի տևողություն
5.5-6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հոկտեմբերի 06, 19:00

Ծրագրավորման նոր ճամբար, լավ աշխատանք սկսելու նոր հնարավորություններ։

Մեր օրերում տեխնոլոգիական կազմակերպությունները փնտրում են տեսական խորը գիտելիքներով ու պրակտիկ փորձով խոստումնալից աշխատակիցների, որոնք իրենց հմտությունները կզարգացնեն հենց կազմակերպության ներսում։

Ու այստեղ գալիս է մշտնջենական հարցը․ սկզբում եղել է հավը, թե՝ ձուն, կամ ինչպես գտնել աշխատանք առանց պրակտիկ փորձի, կամ ինչպես պրակտիկ փորձ ձեռք բերել առանց աշխատանքի։

Մենք ունենք միայն երկրորդ հարցի պատասխանը, և այն է ծրագրավորման 6-ամսյա ճամբարը։ Մենք սկսում ենք ․NET ուղղվածությամբ նոր ճամբար, որը կարող է դառնալ քո հաջողակ տոմսը դեպի ծրագրավորման առաջին աշխատանք։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում որպես կրտսեր .NET ծրագրավորող։

Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարի արդյունքում 80-ից ավել ուսանողներ աշխատում են ՎՕԼՕ-ում` սկսնակից մինչև ավագ ծրագրավորողներ։


ՎՕԼՕ-ի մասին

ՎՕԼՕ-ն բացառիկ ՏՏ ընկերություն է, որը կարևորում է իր գործընկերների հետ ամուր հարաբերություններ ստեղծելը՝ օգնելով նրանց հեշտ, վստահ և ճկուն կերպով հաղթահարել նոր մարտահրավերները։ Կազմակերպությունն իր հաջողությունը բացատրում է իր աստղային թիմով․ իրենց գործի իրական մասնագետներ, որոնք կիսում են կազմակերպության արժեքները, հանդիսանում են թիմի հիանալի անդամներ, պատրաստ են անդադար նորարարություններ անել, գրել մաքուր կոդ և լինել ճկուն աշխատանքում։ Բացի Երևանում գործող գլխամասային գրասենյակից, ՎՕԼՕ-ն ունի ևս 7 գրասենյակ Հայաստանում և Ուկրաինայում։


Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։  

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Խորացված C# և .NET միջավայր
  • Խորացված տվյալների բազաների ծրագրավորում
  • Իրական նախագծի մշակում

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, ցերեկային ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է։

Հավելյալ  տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին ժամը 19․00-ին մեր գրասենյակում։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են
  • Ունեն C#-ի բազային գիտելիքներ
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ
  • Ունեն անգլերենի միջին իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու ծրագրավորման գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու ՎՕԼՕ ընկերության թիմին որպես կրտսեր .NET ծրագրավորող:

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Լևոն Հովհաննիսյանն աշխատում է Մայքրոսոֆթում որպես ամպային լուծումների ճարտարագետ։ Ծրագրավորման ոլորտում ունի 15 տարվա փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում աշխատում է 2013 թվականից։ 500-ից ավելի ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև հոկտեմբերի 6-ը լրացնում ես դիմում-հայտը:

 

Գրանցման թերթիկ



Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 550,000 ՀՀ դրամ։

Cashback հնարավորություն։ 50,000 ՀՀ դրամ կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք կընդունվեն ՎՕԼՕ աշխատանքի։

Ծրագիրը կսկսվի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և կտևի 5,5-6 ամիս։