Սկսի՛ր պրոֆեսիոնալ քո կարիերան VOLO ընկերության հետ

Դասընթացի սկիզբ
20 մայիսի, 2019
Դիմումների վերջնաժամկետը
13 մայիսի, 2019
Ծրագրի տևողություն
5.5-6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, մայիսի 14, 17:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր JavaScript ծրագրավորող։ Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարի արդյունքում 30-ից ավել ուսանողներ աշխատում են ՎՕԼՕ-ում` որպես սկսնակ կամ mid-ծրագրավորողներ։


ՎՕԼՕ-ի մասին

ՎՕԼՕ-ն բացառիկ ՏՏ ընկերություն է, որը կարևորում է իր գործընկերների հետ ամուր հարաբերություններ ստեղծելը՝ օգնելով նրանց հեշտ, վստահ և ճկուն կերպով հաղթահարել նոր մարտահրավերները։ Կազմակերպությունն իր հաջողությունը բացատրում է իր աստղային թիմով․ իրենց գործի իրական մասնագետներ, որոնք կիսում են կազմակերպության արժեքները, հանդիսանում են թիմի հիանալի անդամներ, պատրաստ են անդադար նորարարություններ անել, գրել մաքուր կոդ և լինել ճկուն աշխատանքում։ Բացի Երևանում գործող գլխամասային գրասենյակից, ՎՕԼՕ-ն ունի ևս 7 գրասենյակ Հայաստանում և Ուկրաինայում։


Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։  

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Խորացված HTML5 և CSS3
  • Խորացված JavaScript
  • Angular JS
  • Իրական նախագծի մշակում (Դուք Ձեր ստացած գործնական գիտելիքները կօգտագործեք իրական նախագիծ ստեղծելու համար)

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, ցերեկային ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է  օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ 

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար մասնակցի՛ր մայիսի  14-ին (երեքշաբթի)  ժամը 17․00-ին կայանալիք տեղեկատվական հանդիպմանը։ Հանդիպման վայրն անփոփոխ է, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակ։

Ճամբարի ծրագիրը ներկայացված է։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են և ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են (19 - 27 տարեկան)
  • Ունեն լավ գիտելիքներ HTML5, CSS3-ից և բավարար գիտելիքներ JavaScript-ից
  • Ունեն անգլերենի միջին իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու ծրագրավորման գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու ՎՕԼՕ ընկերության թիմին որպես կրտսեր JavaScript ծրագրավորող:

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Ճամբարի տեխնիկական ղեկավարը/դասախոսը Աննա Լալազարյանն է, ով ունի ավելի քան 6 տարվա փորձ ծրագրավորման ոլորտում։ Ներկայումս Աննան աշխատում է WICASTR-ում որպես ավագ Cloud/Back end ծրագրավորող։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև մայիսի 13-ը լրացնում ես դիմում-հայտը:

Եթե ունես հարցեր,

1․ Գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում բոլոր հարցերը։

2․ Գալիս ես տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 14-ին (երեքշաբթի) ժամը 17։00-ին, ՄԻԿ-ի գրասենյակում։

Գրանցման թերթիկ


Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 169,000 ՀՀ դրամ։

Cashback հնարավորություն։ 49,000 ՀՀ դրամ կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք կընդունվեն ՎՕԼՕ աշխատանքի։

Ծրագիրը կսկսվի 2018 թվականի մայիսի 20-ին և կտևի 5,5-6 ամիս։