Սկսի՛ր պրոֆեսիոնալ քո կարիերան VOLO ընկերության հետ

Դասընթացի սկիզբ
21 հունվարի, 2019
Դիմումների վերջնաժամկետը
16 հունվարի, 2019
Ծրագրի տևողություն
4.5-5 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հունվարի 10, 17:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր .NET ծրագրավորող։ Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարի արդյունքում 30-ից ավել ուսանողներ աշխատում են ՎՕԼՕ-ում որպես սկսնակ կամ mid-ծրագրավորող։


ՎՕԼՕ-ի մասին

ՎՕԼՕ ընկերությունը հիմնադրվել է 2006թ: Այսօր ՎՕԼՕ-ն ծրագրավորմամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է Հայաստանում։ 12 տարիների ընթացքում ՎՕԼՕ-ն համագործակցել է արդեն հաստատված կազմակերպությունների, ինչպես նաև խոստումնալից ստարտափների հետ և ստեղծված վեբ և մոբայլ հավելվածների միջոցով օգնել վերջիններիս իրենց ներդրումն ունենալ տարբեր ոլորտներում։ Այսօր, ընկերությունն ունի 7 ծրագրավորման կենտրոններ, որոնցից չորսը Հայաստանում են, երեքը՝ Ուկրաինայում և բիզնեսի զարգացման ներկայացուցիչներ ԱՄՆ-ում և Եվրոպայում: ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայից ՎՕԼՕ-ն աշխատանքի է վերցնում միայն լավագույն 10%ին, ինչի շնորհիվ էլ ստանձնած յուրաքանչյուր ծրագրի համար ապահովում է մտքի սուր թռիչք և բծախնդիր աշխատանք։


Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է VOLO ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։  

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • C# և .NET միջավայր
  • Դատաբազաների ծրագրավորում
  • Իրական նախագծի մշակում (Դուք Ձեր ստացած գործնական գիտելիքները կօգտագործեք իրական նախագիծ ստեղծելու համար։)

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, ցերեկային ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է  օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ 

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար մասնակցի՛ր հունվարի  10-ին (հինգշաբթի օրը)  ժամը 17․00-ին կայանալիք տեղեկատվական հանդիպմանը։ Հանդիպման վայրն անփոփոխ է, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակ։

Ճամբարի ծրագիրը ներկայացված է։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են և ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները թիմում
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են (19 - 27 տարեկան)
  • Ունեն լավ գիտելիքներ C#-ով օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումից
  • Ունեն պատկերացում SQL-ի և դատաբազաների վերաբերյալ
  • Պատրաստ են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Ունեն անգլերենի միջին իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու ծրագրավորման գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու VOLO ընկերության թիմին որպես կրտսեր .NET ծրագրավորող:

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Արայիկ Մելքոնյանն ունի 40 տարիների փորձ։ Նա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում դասավանդում է արդեն 7 տարի, և 2500-ից ավել ուսանողներ նրա հետ սովորել են C#։

Ճամբարի տեխնիկական ղեկավարը/մենթորը Աղասի Լորսաբյանն է, ով ունի 7 տարվա ծրագրավորման փորձ։ Ներկայումս աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` որպես  .Net  ծրագրավորող։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև հունվարի 16-ը լրացնում ես դիմում-հայտը:

Եթե ունես հարցեր,

1․ Գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում բոլոր հարցերը։

2․ Գալիս ես տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 10-ին (հինգշաբթի օրը) ժամը 17։00-ին, ՄԻԿ-ի գրասենյակում։

Գրանցման թերթիկ


Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 139,000 ՀՀ դրամ։

Cashback հնարավորություն։ 40,000 ՀՀ դրամ կստանան բոլոր այն մասնակիցները, որոնք կնդունվեն ՎՕԼՕ աշխատանքի։

Ծրագիրը կսկսվի 2018 թվականի հունվարի 21-ին և կտևի 4,5-5 ամիս։