Սկսի՛ր պրոֆեսիոնալ Full Stack .NET ծրագրավորողի քո կարիերան

Դասընթացի սկիզբ
26 սեպտեմբերի, 2023
Դիմումների վերջնաժամկետը
19 սեպտեմբերի, 2023
Ծրագրի տևողություն
6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, սեպտեմբերի 19, 19:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ինտենսիվ ծրագրավորման ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ծրագրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներն ու հմտությունները։ Ծրագրավորման ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան Full Stack .Net կրտսեր ծրագրավորողի համար ավելի քան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և կրտսեր ծրագրավորողի թափուր հաստիքներին հավակնելու համար։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է՝ որպես հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 800 մասնակից աշխատանքի են անցել Volo, Praemium, Zevit, Betconstruct, Digitain, Fortra, Picsart, Topsoft, MerSoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններ։


Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը 

Սովորի՛ր և զարգացրո՛ւ ծրագրավորման այն հմտությունները, որոնք քեզ պետք են աշխատանքի անցնելու համար։

  • Կսովորես ծրագրավորման ոլորտի ամենապահանջված լեզուները և տեխնոլոգիաները՝ C# և .NET Framework-ից մինչև ASP.Net Core, ներառյալ SQL, Entity Framework և այլ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր full stack ծրագրավորողի համար։
  • Թիմային աշխատանքի շրջանակում կկառուցե՛ս իրական վեբ հավելվածներ, տվյալների հենքով հավելվածներ` օգտագործելով այնպիսի գործիքներ ինչպիսիք են` Visual Studio-ն և Team Foundation Services-ները,
  • Ճամբարից հետո կանցնես աշխատանքի որպես կրտսեր վեբ ծրագրավորող գործընկեր կազմակերպություններում։

Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Չնայած ծրագրավորման ճամբարը լինելու է վճարովի հիմունքներով, սակայն մասնակցելու են նրանք, ովքեր

  1. 15-30 տարեկան են,
  2. Ունեն ցանկացած ծրագրավորման լեզվի տարրական իմացություն և մաթեմատիկայի լավ գիտելիքներ,
  3. Ունեն միջին մակարդակի անգլերեն գիտելիքներ
  4. Ծրագրավորումը դիտարկում են ոչ միայն ֆինանսական կայունության երաշխիք, այլ նաև ստեղծագործելու հնարավորություն,
  5. Սիրում են սովորել ու չբողոքել 😊,
  6. Պատրաստ են տրամադրել 6 ամիս,
  7. Մեկ շաբաթից չեն հիասթափվելու ու սպասելու ճամբարի ավարտվելուն։

Ինչպե՞ս է անցնելու քո կյանքը ճամբարում

Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են թեստավորման և հարցազրույցի միջոցով։ Ընտրված մասնակիցները կներառվեն ճամբարում, որը կտևի ընդհանուր 6 ամիս և բաղկացած կլինի ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից, նախագծերի մշակումից, թիմային աշխատանքներից ու գործող ծրագրավորողների հետ հանդիպումներից։ Օրական կտրվածքով առնվազն 2-4 ժամ տրամադրելու ես սովորելուն՝ ի հավելումն դասաժամերի։


Ի՞նչ ես սովորելու

Սովորելու ես այն ամենը, ինչ քեզ պետք է աշխատանքի անցնելու համար՝ ծրագրավորման հիմունքներից մինչև վեբկայքերի և հավելվածների մշակում, փոքր ծրագրերի նախագծում ու իրականացում։ Ամենակարևորը՝ սովորելու ես մտածել որպես ծրագրավորող, խնդիրներ լուծել և գտնել խնդրի հնարավոր լուծման ուղիներ։ Ու այս ամենը թիմի կազմում, մենթորի աջակցությամբ վերահսկողությամբ։

Ճամբարի ծրագիրը ներկայացված է այստեղ։

 


Ինչպիսի՞ նախագծեր ենք մշակելու

Դասընթացի յուրաքանչյուր փուլին զուգահեռ անցած նյութը գործնական կիրառում կունենա իրականացվող նախագծերի վրա։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես կազմակերպել թիմային աշխատանքը և կիրառել Agile մշակման սկզբունքները և այլն։

Նախագծերը կունենան տարբեր առաջադրանքներ։ Ճամբարի ընթացքում ստեղծված նախագծերը կկազմեն քո պորտֆոլիոյի մի մասը, որը և կներկայացնես քո ապագա գործատուներին։


Ծանոթացի'ր ճամբարի տեխնիկական ղեկավարին, քո մենթորին

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Լևոն Հովհաննիսյանն աշխատում է Մայքրոսոֆթում որպես ամպային լուծումների ճարտարագետ։ Ծրագրավորման ոլորտում ունի 15 տարվա փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում աշխատում է 2013 թվականից։ 500-ից ավելի ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։


Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Պրակտիկ հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ՏՏ ընկերությունների հետ։

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև սեպտեմբերի 19-ը լրացնում ես դիմում-հայտը:

Եթե ունես հարցեր, գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում  բոլոր հարցերը։


Ինչքա՞ն արժե այս հաճույքը 

Ուսման վարձը կազմում է 550,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը սկսվելու է սեպտեմբերի 26-ից և ավարտվելու է 2024թ․ի մարտին։

 

Գրանցման թերթիկ