Սկսի՛ր պրոֆեսիոնալ Full Stack .NET ծրագրավորողի քո կարիերան

Դասընթացի սկիզբ
6 հունիսի, 2020
Դիմումների վերջնաժամկետը
4 հունիսի, 2020
Ծրագրի տևողություն
6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հունիսի 04, 19:30

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ինտենսիվ ծրագրավորման ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ծրագրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներն ու հմտությունները։ Ծրագրավորման ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան Full Stack .Net կրտսեր ծրագրավորողի համար ավելի քան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և կրտսեր ծրագրավորողի թափուր հաստիքներին հավակնելու համար։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է՝ որպես հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 700 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, Sourcio, Digitain, Topsoft, Factumsoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններ։


Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը 

Սովորի՛ր և զարգացրո՛ւ ծրագրավորման այն հմտությունները, որոնք քեզ պետք են աշխատանքի անցնելու համար։

  • Կսովորես ծրագրավորման ոլորտի ամենապահանջված լեզուները և տեխնոլոգիաները՝ C# և .NET Framework-ից մինչև ASP.Net Core, ներառյալ SQL, Entity Framework և այլ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր full stack ծրագրավորողի համար։
  • Թիմային աշխատանքի շրջանակում կկառուցե՛ս իրական վեբ հավելվածներ, տվյալների հենքով հավելվածներ` օգտագործելով այնպիսի գործիքներ ինչպիսիք են` Visual Studio-ն և Team Foundation Services-ները,
  • Ճամբարից հետո կանցնես աշխատանքի որպես կրտսեր վեբ ծրագրավորող գործընկեր կազմակերպություններում։

Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Չնայած ծրագրավորման ճամբարը լինելու է վճարովի հիմունքներով, սակայն մասնակցելու են նրանք, ովքեր

  1. 16-28 տարեկան են,
  2. Ունի ցանկացած ծրագրավորման լեզվի տարրական իմացություն և մաթեմատիկայի լավ գիտելիքներ,
  3. Ունի միջին մակարդակի անգլերեն գիտելիքներ
  4. Ծրագրավորումը դիտարկում են ոչ միայն ֆինանսական կայունության երաշխիք, այլ նաև ստեղծագործելու հնարավորություն,
  5. Սիրում են սովորել ու չբողոքել 😊,
  6. Պատրաստ են տրամադրել 6 ամիս,
  7. Մեկ շաբաթից չեն հիասթափվելու ու սպասելու ճամբարի ավարտվելուն։

Ինչպե՞ս է անցնելու քո կյանքը ճամբարում

Ծրագրավորման ճամբարը կսկսի երկշաբաթյա փորձաշրջանով, որի ընթացքում Դուք կծանոթանաք C# ծրագրավորման լեզվի հիմունքներին։ Այս փուլն անվճար է բոլոր գրանցված մասնակիցների համար, որից հետո թեստի և հարցազրույցի միջոցով կընտրվեն ծրագրի մասնակիցները։ Ընտրված մասնակիցները կներառվեն ճամբարում, որը կտևի ընդհանուր 6 ամիս և բաղկացած կլինի ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից, նախագծերի մշակումից։ Օրական կտրվածքով առնվազն 2-4 ժամ տրամադրել սովորելուն՝ ի հավելումն դասաժամերի։


Ի՞նչ ես սովորելու

Սովորելու ես այն ամենը, ինչ քեզ պետք է աշխատանքի անցնելու համար՝ ծրագրավորման հիմունքներից մինչև վեբկայքերի և հավելվածների մշակում, փոքր ծրագրերի նախագծում ու իրականացում։ Ամենակարևորը սովորելու ես մտածել որպես ծրագրավորող, խնդիրներ լուծել և գտնել խնդրի հնարավոր լուծման ուղիներ։ Ու այս ամենը թիմի կազմում, մենթորի աջակցությամբ վերահսկողությամբ։

Ճամբարի ծրագիրը ներկայացված է այստեղ։ 


Ինչպիսի՞ նախագծեր ենք մշակելու

Դասընթացի յուրաքանչյուր փուլին զուգահեռ անցած նյութը գործնական կիրառում կունենա իրականացվող նախագծերի վրա։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կսովորեն թե ինչպես կազմակերպել թիմային աշխատանքը և կիրառել Agile մշակման սկզբունքները և այլն։

Նախագծերը կունենան տարբեր առաջադրանքներ։ Ճամբարի ընթացքում ստեղծված նախագծերը կկազմեն քո պորտֆոլիոյի մի մասը, որը և կներկայացնես քո ապագա գործատուներին։


Ծանոթացի'ր ճամբարի տեխնիկական ղեկավարին, քո մենթորին

Ծրագիրը վարելու է Արմեն Բարխուդարյանը, ով ունի 3 տարվա աշխատանքային փորձ որպես դասախոս։ Աշխատում է որպես .Net ծրագրավորող TeamViewer ընկերությունում։


Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Պրակտիկ հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ՏՏ ընկերությունների հետ։

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Մասնակցությունը ճամբարի առաջին փուլին, որի տևողությունը 2 շաբաթ է, անվճար է գրանցված մասնակիցների համար։ Հաջորդ փուլին մասնակցելու համար կանցկացվի թեստ և հարցազրույց։ Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք ընտրվելու են թեստի և հարցազրույցի միջոցով։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, լրացնում ես դիմում-հայտը մինչև հունիսի 4-ը։

Եթե ունես հարցեր, գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում  բոլոր հարցերը։


Ինչքա՞ն արժե այս հաճույքը 

Ուսման վարձը կազմում է 434,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը սկսվելու է հունիսի 6-ից և ավարտվելու է 2020թ․ի նոյեմբերին։

Դիմում-հայտ

Գրանցման թերթիկ