Սովորիր առցանց

Արդյունքներ

Դասընթացներին մասնակցած ուսանողներ

Աշխատանքի անցած ուսանողներ

Ստարտափեր

Ներդրում

Հայտարարություններ

Սկսի՛ր պրոֆեսիոնալ Full Stack վեբ ծրագրավորողի քո կարիերան

Սկսի՛ր պրոֆեսիոնալ Full Stack վեբ ծրագրավորողի քո կարիերան

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ինտենսիվ ծրագրավորման ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ծրագրավորման՝  ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներն ու հմտությունները։ Ծրագրավորման ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան Full Stack JS կրտսեր ծրագրավորողի համար ավելի քան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և կրտսեր ծրագրավորողի թափուր հաստիքներին հավակնելու համար։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է առաջին անգամ՝ որպես հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 550 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, Sourcio, Digitain, Topsoft, Factumsoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններում։

«Ծրագրավորման ժամը» սկիզբն է մի մեծ ուղու

«Ծրագրավորման ժամը» սկիզբն է մի մեծ ուղու

Ինչպե՞ս և ո՞ր տարիքում են ծրագրավորել սկսել Բիլ Գեյթսը կամ Ստիվ Ջոբսը, ամբողջ աշխարհը գիտի, այ թե ինչպես են սկսում ծրագրավորել Հայաստանի աշակերտները, գիտեն «Ծրագրավորման ժամ» միջոցառման 300-ից ավել մասնակիցները, ովքեր դեկտեմբերի 18-ին հավաքվել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնած միջոցառմանը։ Մի քանի ժամերի ընթացքում մասնակիցները ոչ միայն սկսեցին խաղերի միջոցով հասկանալ ծրագրավորման տրամաբանությունը, այլև հաճույք ստանալ կոդ գրելուց։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի ոգևորվածությամբ էին տարբեր տարիքի երեխաներ խորհրդակցում իրենց կցված մենթորի հետ և նրանից ցուցումներ ստանալուց հետո լուծում խնդիրները։ Իսկ մենթորների դերում էին Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ծրագրավորողներ, ովքեր մեծ ոգևորվածությամբ կիսվում էին իրենց փորձով և խրախուսում մասնակիցներին փորձել այնքան, մինչև ճիշտ ստացվի։ Առանց մեր նվիրված մենթորների անհնար կլիներ պատկերացնել այս միջոցառման հաջողությունը։ 

Հայաստանի վարչապետը գրեց իր առաջին կոդը Գյումրու Ծրագրավորման ժամ միջոցառման ժամանակ

Հայաստանի վարչապետը գրեց իր առաջին կոդը Գյումրու Ծրագրավորման ժամ միջոցառման ժամանակ

Առաջին անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում անցկացվեց Ծրագրավորման ժամ միջոցառումը։ Դեկտեմբերի 7-ին տարբեր դասարանների 150-ից ավել դպրոցականներ SoloLearn հավելվածի միջոցով սովորեցին ծրագրավորել։ Քանի որ ծրագրավորումը դեռևս շարունակում է մնալ նորություն դպրոցականների համար, միջոցառման  ոգևությունը և էներգետիկան ստիպեցին ոչ միայն մասնակիցներին տարվել ծրագրավորմամբ, այլ նաև երկրի վարչապետ Կարեն Կարապետյանին փորձել սովորել ծրագրավորում։ Պարոն վարչապետը գրեցի իր առաջին СSS կոդը և զգաց իրական կյանքում գրած կոդի արդյունքները։ Տեսնելով, թե որքան մեծ տարածում է գտնում տեխնիկական կրթությունը Գյումրիում, պարոն վարչապետը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու, որպեսզի այս ալիքը տարածվի Հայաստանի բոլոր անկյուններում։