Սկսի՛ր պրոֆեսիոնալ Full Stack վեբ ծրագրավորողի քո կարիերան

Դասընթացի սկիզբ
19 հունիսի, 2017
Դիմումների վերջնաժամկետը
5 հունիսի, 2017
Ծրագրի տևողություն
6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Շաբաթ, մայիսի 27, 15:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ինտենսիվ ծրագրավորման ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ծրագրավորման՝  ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներն ու հմտությունները։ Ծրագրավորման ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան Full Stack JS կրտսեր ծրագրավորողի համար ավելի քան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և կրտսեր ծրագրավորողի թափուր հաստիքներին հավակնելու համար։ Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ է․ մշակված է աշխարհի լավագույն կրթական ծրագրերի հիման վրա և իրականացվելու է առաջին անգամ՝ որպես հիմք ընդունելով նախորդ պրակտիկայի ծրագրերի փորձը, որոնց արդյունքում ավելի քան 550 մասնակից աշխատանքի են անցել Praemium, Volo, Betconstruct, Sourcio, Digitain, Topsoft, Factumsoft, Optym, Intel-Soll, Questrade և այլ առաջատար հայկական ՏՏ ընկերություններում։


Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը 

Սովորի՛ր և զարգացրո՛ւ ծրագրավորման այն հմտությունները, որոնք քեզ պետք են աշխատանքի անցնելու համար։

  • Կսովորես ծրագրավորման ոլորտի ամենապահանջված լեզուները և տեխնոլոգիաները՝ Javascript-ից մինչև node.JS,
  • Թիմային աշխատանքի շրջանակում կկառուցե՛ս իրական վեբ հավելվածներ, API-ներ և տվյալների հենքով հավելվածներ, կնախագծես ու կաշխատես Full Stack համակարգի վրա՝ ստեղծելով քո նախագիծը;
  • Ճամբարից հետո կանցնե՛ս աշխատանքի որպես կրտսեր վեբ ծրագրավորող գործընկեր կազմակերպություններում։

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք տեղեկատվական հանդիպմանը։ Այն տեղի կունենա մայիսի 27-ին (շաբաթ օրը), ժամը 15։00-ին, ՄԻԿ-ի գրասենյակում։


Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Չնայած ծրագրավորման ճամբարը լինելու է վճարովի հիմունքներով, սակայն մասնակցելու են նրանք, ովքեր

  1. 16-28 տարեկան են,
  2. Ունեն կամ ներկայումս ստանում են նախնական տեխնոլոգիական գիտելիքներ, ծանոթ են ծրագրավորման հիմունքներին և ունեն տրամաբանող մտածելակերպ,
  3. Ծրագրավորումը դիտարկում են ոչ միայն ֆինանսական կայունության երաշխիք, այլ նաև ստեղծագործելու հնարավորություն,
  4. Սիրում են սովորել ու չբողոքել 😊,
  5. Պատրաստ են 6 ամիս ապրել մեր գրասենյակում,
  6. Մեկ շաբաթից չեն հիասթափվելու ու սպասելու ճամբարի ավարտվելուն,
  7. «Երկիրը երկիր չի», «Դասախոսը դասախոս չի» և նման արտահայտությունները նրանց համար տարօրինակ են։

Ինչպե՞ս է անցնելու քո կյանքը ճամբարում

Ծրագրավորման ճամբարը տևում է 6 ամիս և բաղկացած է ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից, նախագծերի մշակումից։ Օրական կտրվածքով առնվազն 4-6 ժամ անցկացնելու ես մեր գրասենյակում։


Ի՞նչ ես սովորելու

Սովորելու ես այն ամենը, ինչ քեզ պետք է աշխատանքի անցնելու համար՝ ծրագրավորման հիմունքներից մինչև վեբկայքերի և հավելվածների մշակում, փոքր ծրագրերի նախագծում ու իրականացում։ Ամենակարևորը սովորելու ես մտածել որպես ծրագրավորող, խնդիրներ լուծել և գտնել խնդրի հնարավոր լուծման ուղիներ։ Ու այս ամենը թիմի կազմում, մենթորի աջակցությամբ վերահսկողությամբ։

Ծրագիրը բաղկացած է 6 փուլից, որից յուրաքանչյուրը ունի 4 շաբաթյա տևողություն

Փուլ 1. Ծրագրավորման հիմունքներ

Փուլ 2․ Լեզուներ և գործիքներ

Փուլ 3․ Համակարգային նախագծում

Փուլ 4․ Back-end ծրագրավորում

Փուլ 5․ Front-end վեբ ծրագրավորում

Փուլ 6․ Production, Server creation, Deployment

Ճամբարի ուսումնական ծրագրին ծանոթանալու համար եկեք տեղեկատվական հանդիպմանը։ Այն տեղի կունենա մայիսի 27-ին (շաբաթ օրը), ժամը 15։00 -ին, ՄԻԿ-ի գրասենյակում։


Ինչպիսի՞ նախագծեր ենք մշակելու

Դասընթացի յուրաքանչյուր փուլին զուգահեռ անցած նյութը գործնական կիրառում կունենա իրականացվող նախագծերի վրա։ 2֊րդ փուլից սկսած՝ մասնակիցները կբաժանվեն խմբերի և կունենան առանձին նախագծեր։

Նախագծերը կտարբերվեն տեխնոլոգիական ընտրությամբ․ backend/frontend֊ում ամեն նախագիծ կօգտագործի տարբեր տեխնոլոգիաներ։ Ժամանակ առ ժամանակ մասնակիցները կփոխվեն թիմերով, որը հնարավորություն կտա պրակտիկ աշխատանքներ կատարել գրեթե բոլոր տեխնոլոգիական լուծումներով։ Ճամբարի ընթացքում ստեղծված նախագծերը կկազմեն քո պորտֆոլիոյի մի մասը, որը և կներկայացնես քո ապագա գործատուներին։


Ծանոթացի'ր ճամբարի տեխնիկական ղեկավարին, քո մենթորին

Ծրագիրը վարելու է Վարդան Գրիգորյանը, ով ունի ավելի քան 7 տարվա ծրագրավորման փորձ PicsArt, Synopsys և այլ ընկերություններում, ինչպես նաև 2013-2014 թթ․ին ղեկավարել է ՄԻԿ-ի պրակտիկայի ծրագրերը։


Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Պրակտիկ հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ՏՏ ընկերությունների հետ։
  • Դեմո օր հայկական առաջատար ընկերությունների մասնակցությամբ։
  • Աշխատանք ճամբարի ավարտից 3 ամսվա ընթացքում։ Աշխատանքի չանցնելու դեպքում մենք կվերադարձնենք Ձեր ուսման վարձը։

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք ընտրվելու են թեստի և հարցազրույցի միջոցով։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, լրացնում ես դիմում-հայտը մինչև հունիսի 5-ը։

Եթե ունես հարցեր,

1․ Գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում  բոլոր հարցերը։

2․ Գալիս ես տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 27-ին (շաբաթ օրը), ժամը 15։00 -ին, ՄԻԿ-ի գրասենյակում։


Ինչքա՞ն արժե այս հաճույքը 

Ուսման վարձը կազմում է 390,000 ՀՀ դրամ, որը մենք պատրաստ ենք վերադարձնել, եթե ծրագրի ավարտից հետո 3 ամիսների ընթացքում մասնակիցը աշխատանքի չի անցել։

Ծրագիրը սկսվելու է հունիսի 19-ից և ավարտվելու է նոյեմբեր ամսին։

Դիմում-հայտ

Գրանցման թերթիկ